Ներքին Խձորեսկ գյուղի բնակիչը որոնվում է որպես անհետ կորած
Հասարակություն
18.08.2025 | 11:1743-ամյա Վարդան Գրիգորյանը Համայնքային ոստիկանության Գորիսի բաժնի կողմից որոնվում է որպես անհետ կորած․ հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։
«Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Գորիսի կա՛մ մոտակա բաժին, կամ զանգահարել 1-02 հեռախոսահամարով»,- ասված է հաղորդագրությունում։
`