Ջրհեղեղներ Հնդկաստանում և Պակիստանում․ առնվազն 250 զոհ կա

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Պակիստանում և Հնդկաստանում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած հանկարծակի հեղեղներն ու սելավները խլել են ավելի քան 250 մարդու կյանք, փոխանցում է DW-ն։

Պակիստանի հյուսիսում մեկ օրվա ընթացքում բնական աղետից զոհվել է առնվազն 199 մարդ, տեղեկացրել են երկրի իշխանությունները ուրբաթ՝ օգոստոսի 15-ին։ Տեղական արտակարգ իրավիճակների կառավարման գործակալության տվյալներով՝ նրանցից առնվազն 180-ը մահացել են լեռնային Խայբեր-Պախտունխվա նահանգում, որը սահմանակից է Աֆղանստանին։

Բացի այդ, ինչպես հայտնել է նահանգի կառավարապետ Ալի Ամին Գանդապուրը, Մոհմանդ շրջանում վթարի է ենթարկվել մարդասիրական օգնություն տեղափոխող տարածաշրջանային կառավարության Ми-17 ուղղաթիռը։ Զոհվել են անձնակազմի հինգ անդամները, այդ թվում՝ երկու օդաչուները։ Իշխանությունները կործանումը բացատրում են վատ եղանակային պայմաններով։

Կից գտնվող Պակիստանի Քաշմիրում քաղաքացիական պաշտպանության ծառայության տվյալներով զոհվել է ևս ինը մարդ։ Հյուսիսային Գիլգիթ-Բալթիստան շրջանում զոհվել է ևս հինգ և առնվազն 28 մարդ ստացել է վնասվածքներ, հաղորդել է AFP-ին արտակարգ իրավիճակների կառավարման վարչության ներկայացուցիչը։

Պակիստանում մուսոնների սեզոնին հորդառատ անձրևները սովորական երևույթ են։ Սակայն մասնագետները այս տարվա ամառային մուսոնը համարում են «անսովոր»․ այն արդեն խլել է ավելի քան 500 մարդու կյանք։ Հուլիսին Փենջաբ նահանգում, որտեղ ապրում է Պակիստանի մոտ 255 միլիոնանոց բնակչության գրեթե կեսը, տեղացել է 73%-ով ավելի շատ անձրև, քան նախորդ տարում, և զոհերի թիվը գերազանցել է անցած մուսոնային ամբողջ սեզոնի ցուցանիշը։

Հնդկական Քաշմիրի իշխանությունների տվյալներով՝ առնվազն 60 մարդ զոհվել է Չիսոտի լեռնային գյուղում հանկարծակի ջրհեղեղի հետևանքով։ Եվս 80 մարդ անհայտ կորել է, հայտնել է AFP-ին արտակարգ իրավիճակների կառավարման տեղական ներկայացուցիչ Մոհամմադ Իրշադը։

Վտանգված տարածքը գտնվում է հնդուիստ ուխտավորների ուղու վրա։ Ավելի քան 100 ուխտավորներ մնացել են հոսանքի տակ։ Տարածք են ուղարկվել զինվորականներ և փրկարարներ, քանի որ մուտքը բարդացել էր։ Տարածաշրջանային օդերևութաբանական ծառայությունը զգուշացրել է ուժգին տեղումների և նոր հեղեղների հնարավորության մասին։

Սա Հնդկաստանում օգոստոսին երկրորդ խոշոր հեղեղն է։ Նախորդ շաբաթ սելավները ծածկել էին Հիմալայների Դհարալի գյուղը Ուտարաքհանդ նահանգում։ Զոհերի թիվը, ըստ նախնական տվյալների, գերազանցել է 70-ը, սակայն ճշգրիտ տվյալներ առայժմ չկան։