Պուտինն ու Թրամփը Անքորիջում գրեթե միաժամանակ դուրս են եկել իրենց ինքնաթիռներից
Քաղաքականություն
15.08.2025 | 23:16
Պուտինն ու Թրամփը գրեթե միաժամանակ դուրս են եկել ինքնաթիռներից Անքորիջում։ Թրամփն ու Պուտինը ողջունել են միմյանց ձեռքսեղմումով:
Սպիտակ տունը հայտնել է, որ Պուտինի և Թրամփի հանդիպումը տեղի կունենա ոչ թե դեմ առ դեմ, այլ «3+3» ձևաչափով: ԱՄՆ-ի կողմից բանակցություններին կմասնակցեն պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը: Պեսկովը հայտնել է, որ Ռուսաստանից կմասնակցեն ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը: