«Պուտինը տեղ չունի ամերիկյան հողում»․ բողոքի ակցիա Ալյասկայում ՌԴ նախագահի այցի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
Բոլորը

Ալյասկայի Անքորիջ քաղաքում, ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների մասնակցությամբ գագաթնաժողովի նախաշեմին, մի քանի հարյուր մարդ մասնակցել է Ուկրաինայի աջակցության հանրահավաքին։ Հավաքի կազմակերպիչներից է Stand UP Alaska հասարակական կազմակերպությունը, գրում է Current time-ը։

Ցուցարարները եղել են Ուկրաինայի դրոշներով «Ալյասկան Ուկրաինայի հետ», «Լիակատար հաղթանակ Ուկրաինայի համար», «Զավթիչներն իրավունք չունեն քվեարկելու սեղանի շուրջ», «Փառք Ուկրաինային» գրությամբ պաստառներով, իսկ շենքերի ու կամուրջների վրա հայտնվել են կապույտ և դեղին գույների պաստառներ՝ «Ես Ուկրաինայի հետ եմ», «Ուկրաինա և Ալյասկա, Ռուսաստան՝ երբեք», «Պուտինը չի կանգնի Ուկրաինայի մոտ» և այլ կարգախոսներով։

«Մենք դեմ ենք ավտորիտար բռնապետերին մեր նահանգ հրավիրելուն, հատկապես, եթե դա մեր նահանգապետը կամ Կոնգրեսում մեր ներկայացուցիչները չեն։ Նա [Վլադիմիր Պուտինը] ռազմական հանցագործ է և տեղ չունի ամերիկյան հողում»,- «Ուկրինֆորմ»-ին ասել է «Stand Up Alaska»-ի ղեկավար Էրին Ջեքսոն-Հիլը։

Նրա խոսքով՝ օգոստոսի 15-ի երեկոյան նույնպես ակցիա կանցկացվի։

ԱՄՆ և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի ու Վլադիմիր Պուտինի հանդիպումը տեղի կունենա Անքորիջում օգոստոսի 15-ին՝ տեղի ժամանակով 11:00-ին (Մոսկվայի ժամանակով՝ 22:00-ին)։ Ռուսական պատվիրակության անդամներն արդեն ժամանել են Ալյասկա, այդ թվում՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը և Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը։