Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ

Լուրեր

08.06.2026 | 06:12
1067 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
08.06.2026 | 04:29
Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն իր «հաղթանակի» և միանձնյա իշխանություն ձևավորելու վերաբերյալ վերածվում են իշխանության յուրացման․ «Հայաստան» դաշինք
08.06.2026 | 04:12
Մենք շարունակում ենք մեր հարաբերությունները սերտացնել ԵՄ-ի հետ և նաև զարգացնել ՌԴ-ի և ԵՏՄ-ի հետ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 04:08
Դեմքերի արտահայտություններից արդեն կռահեցիք, որ իրենց գործերը լավ չեն գնում․ Սամվել Կարապետյան
08.06.2026 | 04:01
Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը հակասահմանադրական է․ Արման Թաթոյան
08.06.2026 | 03:53
Քոչարյանը նստելու ա, Ծառուկյանը նստելու ա, Կարապետյանը նստելու ա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 03:45
Ես բացառում եմ, որ ՔՊ-ն ընտրակեղծարարության մեջ ներգրավված լինի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 03:37
ՀՀ-ն պատրաստ չէ լինել ԵՄ անդամ, մեր նպատակը ԵՄ ստանդարտներին համապատասխանելն է․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 03:27
Ես կանխատեսում եմ միլիարդների ներդրումային հոսքեր և տնտեսական վերելք ՀՀ-ում. Փաշինյան
08.06.2026 | 03:19
Հետընտրական զարգացումները բացառում եմ, ոչ մի պրոցես չի լինի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 03:03
ՀՀ քաղաքացիները քվեարկել են խաղաղության համար. հուսով եմ, որ պիտի դրական ազդակներ լինեն Թուրքիայից և Ադրբեջանից. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 03:01
«Անկախ դիտորդը» պահանջելու է անվավեր ճանաչել 12/13 և 35/65 տեղամասերի արդյուքները
08.06.2026 | 02:44
ԿԸՀ-ն դեռ տվյալներ չի հայտնել, ինչպե՞ս եք ասում, որ հաղթել եք. Factor TV-ի հարցը` Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 02:28
ՔՊ-ն միանձնյա կձևավորի կառավարություն. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 02:11
Ամփոփվել են 374 տեղամասերի արդյունքներ
Բոլորը

Երևանի քրեական դատարանում, դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ, այսօր մեկնարկեց Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործի քննությունը։ Նրան մեղադրում են իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր հնչեցնելու մեջ։

Ըստ «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգում առկա տեղեկատվության՝ «Գևորգ (Միքայել) Արտաշեսի Աջապահյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, ունենալով արքեպիսկոպոսի հոգևոր աստիճան և հանդիսանալով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդը, պարբերաբար հրապարակային ելույթներով հանդես գալով զանգվածային լրատվության միջոցներով, ունենալով մեծ թվով հետևորդներ, հետևաբար, նաև իր խոսքով հասարակության անդամների վարքագիծն ուղղորդելու զգալի հնարավորություն, համաձայն չլինելով ներքին և արտաքին քաղաքականության հետ կապված հարցերի վերաբերյալ ՀՀ կառավարության դիրքորոշումների հետ, օգտագործելով զանգվածային լրատվության միջոցները, տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաները՝ նախ՝ 2024 թվականի փետրվարի 3-ին, ապա նաև՝ 2025 թվականի հունիսի 21-ին զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր»։

Մեղադրանքում նշված 2024 թվականի հարցազրույցն Աջապահյանը տվել է Gala TV-ին։

«Քանի անգամ ասացի բացեիբաց՝ ռազմական հեղաշրջում ա պետք, պատերազմի օրերին ասացի և նախագահներին ասաի՝ Քոչարյանին և Սերժին: Ասացի՝ լավ, Դո՛ւք, պարոն նախագահ Քոչարյան, տասը տարի նախագահ եք եղել, դրանից առաջ մի տարի-երկու տարի էլ վարչապետ, չէ՞, էդքան տարի էլ Ղարաբաղի նախագահ, Դուք Ձեր կողմնակից, գաղափարակից ոչ մի գեներալ չունե՞ք, ո՛չ բանակում, ո՛չ ոստիկանությունում, ո՛չ ազգային անվտանգությունում, որ գան Ձեր կողքը կանգնեն և հեղաշրջում իրականացնեն։ Եթե իրենցով է։ Սե՛րժ, դու ավելի՝ տասը տարի նախագահ, վարչապետ, պաշտպանության նախարար, ներքին գործերի նախարար, ազգային անվտանգության նախարար, ազգային անվտանգության քարտուղար, էլ պաշտոն կա՞, որ չես տարել, հա, Շախմատի ֆեդերացիայի նախագահ։ Դու ոչ մի գեներալ քեզ նվիրված չունե՞ս, ո՛չ ոստիկանությունում, ո՛չ ազգային անվտանգությունում, ո՛չ բանակում, որ հելել ես փողոց պատիվ ունեմ-մատիվ ունեմ։ Ռեալ պոլիտիկը ինչի՞ մասին էր խոսում, էդ ռեալ պոլիտիկն է, չէ՞, որ ընտրությունով չի, հնարավոր չի սա փոխել։ Ո՞ւր եք գնացել ընտրության, ո՞ւր եք մտել ընտրության։ Նշանակում է՝ ձեր նպատակը փոխելը չի։ Բա ձեզանից լավ ո՞վ պիտի իմանա, որ սա ընտրությամբ չի փոխվի…»,- Gala TV-ին տված հարցազրույցում ասել է Աջապահյանը։

Մինչ այդ՝ 2020, 2023 թվականներին ևս Միքայել արքեպիսկոպոսը ռազմական հեղաշրջում իրականացնելու անհրաժեշտության մասին  նույնաբովանդակ հայտարարություններ է արել, սակայն դրանց համար նրա նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվել։

Ավելին, 2023 թվականին արված հայտարարությունից հետո «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազություն, սակայն վարույթ չի նախաձեռնվել։

Մինչև 2025-ի հունիսի 17-ը՝ 2024 թվականին Gala TV-ին տված  հարցազրույցի համար ևս վարույթ չի նախաձեռնվել։ Միայն այն բանից հետո, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի սկզբին  սկսեց իր հրապարակային խոսքում թիրախավորել հոգևորականներին, իրավապահները հիշեցին Աջապահյանի՝ ավելի քան մեկ տարի առաջ տված հարցազրույցն ու վարույթ նախաձեռնվեց։ 

Այս վարույթը նախաձեռնելուց 4 օր անց՝ հունիսի 21-ին, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը ռազմական հեղաշրջման անհրաժեշտության մասին խոսել է նաև news.am-ին տված հարցազրույցում։

Այս հարցազրույցից 4 օր անց՝ հունիսի 25-ին, ձերբակալվել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ Հայաստանում ահաբեկչություն և իշխանությունը զավթելը նախապատրաստելու կասկածանքով, նրան մեղադրանք են ներկայացրել և կալանավորել։

Դրանից մեկ օր անց՝ հունիսի 26-ին, քրեական հետապնդում է հարուցվել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ, նա նույնպես ձերբակալվել է, ապա կալանավորվել։

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանները նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մեջ քաղաքական դրդապատճառներ են տեսնում։ Նրանք հարց են բարձրացրել, թե ինչո՞ւ է 2024-ին արված հայտարարարության համար միայն 2025-ին հետապնդում հարուցվել՝ այն բանից հետո, երբ վարչապետը սկսել է թիրախավորել հոգևորականներին, այդ թվում՝ Աջապահյանին։

Ի պատասխան այս մեղադրանքի՝ Դատախազությունից հայտնում են, որ սրբազանը 2025-ի հունիսի 21-ին տված հարցազրույցում, ըստ էության, հաստատել է 2024-ին իր արած հայտարարությունները։ 

«Սա վկայում է այն մասին, որ Միքայել սրբազանի կողմից հնչեցրած կոչերը հուզական կամ անզգուշությամբ թույլ տրված արտահայտություններ չեն, այլ գիտակցված գործողություն, որը տեղի է ունեցել շարունակաբար, հետևողականորեն՝ օգտագործելով զանգվածային լրատվության միջոցները, տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաները»,- հայտնել են Դատախազությունից։