Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ներկայացրել է Երևանում ջրամատակարարման խնդիրների պատճառները

Լուրեր

07.09.2026 | 16:27
Հաստատվել են դասագրքերի ներդրումային գումարների չափերը
07.09.2026 | 16:19
Կոբախձեն մեկնաբանել է Վրաստանի վարչապետի պաշտոնից հնարավոր հրաժարականի մասին լուրերը
07.09.2026 | 16:14
Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել Լատվիայի ԱԳ նախարարի հետ
07.09.2026 | 16:09
Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Վենսի՝ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին
07.09.2026 | 15:57
Հայաստանն ու Վրաստանը քննարկել են նոր ուղիղ ավիաչվերթների բացումը
07.09.2026 | 15:45
Բեռնատարը վնասել է գազատարը․ Շենիկում դադարեցվել է գազամատակարարումը
07.09.2026 | 15:32
Աղիքային վարակի գանգատներով 3 անձ Բյուրեղավանից հոսպիտալացվել է «Աբովյան» ԲԿ-ում
07.09.2026 | 15:25
Հրդեհ Երևանյան լճին հարակից ձորում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ
07.09.2026 | 15:14
Չինաստանը գաղտնի նյութեր է մատակարարել Ռուսաստանին՝ ԱԹՍ-ների արտադրության համար․ ԶԼՄ-ներ
07.09.2026 | 14:59
Պեսկովը հայտնել է Փաշինյան-Պուտին հանդիպման օրակարգը
07.09.2026 | 14:56
Երկու ոստիկան ազատվել է ծառայությունից, մեկը խիստ նկատողություն է ստացել․ ՆԳՆ
07.09.2026 | 14:49
Իսրայելի կողմից Լիբանանի հարավին հասցված հարվածների հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել
07.09.2026 | 14:33
ՌԴ-ն ու Հյուսիսային Կորեան բացել են երկու երկրների միջև առաջին ավտոմոբիլային կամուրջը
07.09.2026 | 14:14
«Էմիլի ֆարմ»-ի 7 մասնաճյուղում 9 վարչական խախտում է արձանագրվել
07.09.2026 | 13:56
Ներդրումային նոր հնարավորություններ և միջազգային համագործակցություն․ Պապոյանը՝ Դուբայի համաժողովում
Բոլորը

Ընթացիկ տարվա հունիս-հուլիս ամիսների ընթացքում ջրամատակարարման պլանային, վթարային ընդհատումների, նաև նորմերով սահմանված պահանջներին բավարարող ճնշմամբ խմելու ջուր ապահովելու վերաբերյալ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ստացել է 189 դիմում, որոնք 103 (120%-ով) դիմումով ավելի են անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

Վերջին շրջանում ջրամատակարարման խնդիրների վերաբերյալ «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան այս մասին հայտնել են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից՝ հավելելով, որ բոլոր դիմումները քննարկվում են օրենքով սահմանված կարգով և ժամկետներում։

Ըստ այդմ՝ անհրաժեշտության դեպքում հանձնաժողովի պահանջով «Վեոլիա  Ջուր» ՓԲԸ-ի կողմից համապատասխան հասցեի սահմանազատման կետում տեղադրվում է ճնշման չափիչ սարք (լոգեր), ինչը  ցույց է տալիս, թե արդյոք ճնշումը համապատասխանում է սահմանված պահանջներին:

Հանձնաժողովից ընդգծում են, որ ընկերությունը պարտավոր է իր սպասարկման տարածքի բաժանորդների ջրամատակարարումն իրականացնել հրապարակված գրաֆիկին համապատասխան, բացառությամբ ջրամատակարարման պլանային ընդհատումների (նախատեսված ընդհատումներ), վթարային ընդհատումների և ֆորս մաժորի հետևանքով ընդհատումների (չնախատեսված ընդհատումներ) դեպքերի:

«Հրապարակված գրաֆիկները ջրամատակարարման նվազագույն երաշխավորված տևողություններն են, որոնք մատակարարի գնահատմամբ հնարավոր է ապահովել գրաֆիկի գործողության ժամանակահատվածի ընթացքում՝ կախված եղանակային պայմաններից, ջրառի կետերում առկա ջրի քանակից, այլ բնակավայրերի նույնպես խմելու ջրով ապահովելու անհրաժեշտությունից և այլ գործոններից»,-նշել են հանձնաժողովից։

«Վեոլիա  Ջուր»-ը հանձնաժողովին է ներկայացնում խմելու ջրի մատակարարման ընդհատումների վերաբերյալ եռամսյակային տեղեկատվություն, որի միջոցով շարունակական մոնիթորինգի են ենթարկվում տվյալ եռամսյակում ջրամատակարարման գրաֆիկների խախտումների վերաբերյալ ստացված այն դիմումները, որոնց ուսումնասիրմամբ հաստատվել են գրաֆիկների խախտված լինելը։ Մոնիթորինգի ընթացքում ստուգվում են դրանց ինչպես տեղեկատվությունում ներառված լինելը, այնպես էլ կանոններով սահմանված սպասարկման որակի նվազագույն պահանջներին համապատասխանությունը։ Ընդհատումների տեղեկատվությունում ներառված չլինելու կամ կանոնների պահանջների խախտումներ հայտնաբերվելու դեպքում ընկերությունը յուրաքանչյուր խախտման համար բաժանորդին վճարում է կանոններով սահմանված կարգով հաշվարկվող չափի տույժ։

Հատկանշական է, որ ընդհատումների վերաբերյալ եռամսյակային տեղեկատվությունները հրապարակվում են հանձնաժողովի պաշտոնական կայքում։

Ինչ վերաբերում է ապօրինի ջրօգտագործման վերահսկմանը, ապա Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից յուրաքանչյուր տարի մասնավորապես ծրագրվում և փուլերով իրականացվում է ջրամատակարարման փաստացի ծավալների մոնիթորինգ, որի արդյունքում խմելու ջրի հայտնաբերված կորուստները, ոչ բաժանորդների կողմից՝ ապօրինի, իսկ բաժանորդների կողմից առևտրային հաշվառքի սարքի խախտմամբ կամ շրջանցմամբ օգտագործվող խմելու ջրի ծավալների հայտնաբերումն իրենց դրական ազդեցությունն են ունենում խմելու ջրի հրապարակված գրաֆիկների պահպանման վրա։ Մասնավորապես, 2025 թվականին անցկացված երկու մոնիթորինգների արդյունքում հայտնաբերվել և վերացվել է 113 խախտում, որոնց արդյունքում հաշվարկվել է 201014,25մ3 խմելու ջուր։

Անդրադառնալով ջրամատակարարման խնդիրների պատճառներին՝ հանձնաժողովից որպես կարևոր հանգամանք առանձնացրել են գործող ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի մեծամասամբ անմխիթար վիճակում գտնվելը՝ մանրամասնելով, որ դրանք մաշված են և յուրաքանչյուր տարի ավելի են մաշվում ու հանգեցնում ջրամատակարարման ընդհատումների։ Հանձնաժողովի գնահատմամբ՝ դրանք ամբողջությամբ արդիականացնելու համար անհրաժեշտ են ներդրումներ։

Վարձակալության պայմանագրով «Վեոլիա Ջուր» ընկերությանը նմանատիպ ներդրումային պարտավորություններ վերապահված չեն, ընկերությունը կրում է միայն որոշակի գումարի սահմաններում ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի շահագործման և պահպանման ծախսեր կատարելու պարտավորություն։

Ինչ վերաբերում է ջրամատակարարման վրա բացասական ազդեցություններին, ՀԾԿՀ-ի դիտարկմամբ՝ դրանց թվում են ամառային ժամանակահատվածում ջրի սպառման ծավալների կտրուկ աճը, ջրառի կետերում (ջրաղբյուրներում) ջրաքանակների նվազումը, հատկապես Երևան քաղաքում մեծածավալ բնակարանաշինության արդյունքում ջրի պահանջարկի կտրուկ աճը։

Խմելու ջրի մատակարարման ընդհատումների տևողության վրա էլ ազդում են ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի ստորգետնյա լինելու հանգամանքը և գտնվելու վայրը (դրանց տեղակայման աշխարհագրական տարածքը և դիրքը), հետևաբար նաև դրանց հասնելու և համապատասխան տեխնիկա մոտեցնելու համար անհրաժեշտ ժամանակահատվածները, եղանակային պայմանները, վթարի  հայտնաբերման, հողային աշխատանքների, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի դատարկման, աշխատանքների իրականացման վայրում կուտակված ջրի կամ կեղտաջրի հեռացման, համակարգերի վերանորոգման, փոխարինման և այլ նախատեսված ու չնախատեսված (աշխատանքների ընթացքում ի հայտ եկած) աշխատանքների կատարման, կատարված աշխատանքներից հետո համակարգերի փորձարկման, ջրամատակարարման համակարգը խմելու ջրով լցնելու համար անհրաժեշտ ժամանակահատվածները և այլ գործոններ։