Կիբեռսպառնալիքներն ահագնանում են, օրենսդրությունը խաղի կանոններ կսահմանի․ ԲՏԱ նախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.08.2026 | 23:26
Ծանրորդ Տիգրան Ավետիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների չեմպիոն
24.08.2026 | 23:20
ՀԱՊԿ-ը Հայաստանի հետ ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում չի համագործակցում. ՌԴ ԱԳՆ
24.08.2026 | 23:05
Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև տեխնոլոգիական համագործակցության ընդլայնման հարցեր
24.08.2026 | 22:49
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Ստեփանավան, Սպիտակ, Մասիս, Գյումրի քաղաքների մի շարք հասցեներում
24.08.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.08.2026 | 22:21
Սիրիան հայտնել է, որ Իսրայելի հետ բանակցությունները կենտրոնացած են եղել էսկալանցիայի թուլացման և Թուրքիայի հետ լարվածության կանխման վրա
24.08.2026 | 22:10
Ռուբինյանը և Դեյվիդ Ալենը քննարկել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացման հարցեր
24.08.2026 | 21:56
Փրկարարները քաղաքացիներին և հեծանվանավակը մոտեցրել են ափ
24.08.2026 | 21:43
Սևանա լճի մակարդակը տարվա սկզբից բարձրացել է 49 սմ-ով
24.08.2026 | 21:28
Խորհրդային լրտես Գլյուքսմանի թոռն առաջադրվել է Ֆրանսիայի նախագահի պաշտոնում
24.08.2026 | 21:14
Կառավարությունը ներկայացրել է 2026-2031 թթ․ գործունեության հիմնական ուղենիշները
24.08.2026 | 20:58
Գազատար է վնասվել. Արագյուղ բնակավայրում գազանջատում է
24.08.2026 | 20:44
Զելենսկին Ալիևի օգնականին պարգևատրել է շքանշանով 
24.08.2026 | 20:30
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
24.08.2026 | 20:16
ԿԲ-ն նոր կարգավորում է սահմանել․ բանկերից տեղեկանք ստանալը կդառնա անվճար
Բոլորը

Կիբեռհանցագործությունների, կիբեռմիջադեպերի բացահայտման նպատակով կստեղծվի տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմին, այս մասին կառավարության նիստին տեղեկացրեց ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։
Նրա խոսքով՝ նոր մարմինն ունենալու է հանձնաժողով, որի անդամներն ընտրվելու են ԱԺ-ի կողմից:

«Կիբեռմիջադեպերի բացահայտմամբ է զբաղվելու այս մարմինը, փորձելու են կանխարգելել կիբեռմիջադեպերը, իսկ արդեն կիբեռմիջադեպերի առկայության պարագայում, հնարավորինս արագ համագործակցելով պետական գերատեսչությունների, իսկ մասնավոր հատվածի պարագայում՝ մասնավոր ընկերությունների ներքին համակարգերն աշխատեցնող, կիբեռանվտանգային ծառայություններ մատուցող ընկերությունների հետ, նվազեցնելու է կիբեռմիջադեպերի կողմից հասցված վնասները: Այսինքն՝ հիմնական առաքելությունը պետական ապարատի համար այն է, որ այս մարմինը լինելու է անվտանգային գործառնությունների կենտրոն»,- մանրամասնեց նախարարը։
Հայրապետյանը նշեց, որ աշխարհում կիբեռսպառնալիքներն ահագնանում են, օրենքը խաղի կանոններ կսահմանի։
ԲՏԱ նախարարը նաև հավելեց, որ նոր օրենսդրությամբ ակնկալվում է պետական ապարատի տեղեկատվական համակարգերի ստերիլիզացում, լինելու են շտեմարաններ։

Մանրամասները՝ տեսանյութում։