ԱԹՍ-ների հարված Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել

Լուրեր

20.08.2026 | 22:52
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիան» ոչ-ոքի խաղաց Ռումինիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 22:39
Պերուում 6,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
20.08.2026 | 22:23
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.08.2026 | 22:07
Ոստիկանները ավազակության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
20.08.2026 | 21:53
ԶՈՒ ԳՇ պետը ստուգայցեր է իրականացրել զորամասերում և բանակային դիրքերում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
20.08.2026 | 21:39
Նիկոլ Փաշինյանին կշնորհվի Հեսսեյան խաղաղության մրցանակը
20.08.2026 | 21:22
Կառավարությունը նախատեսում է վերափոխել «Հայփոստ»-ի կառավարման մոդելը
20.08.2026 | 21:07
Աշտարակի խճուղում բռնկված հրդեհը մարվել է
20.08.2026 | 20:57
Երևանի մետրոն 2 նոր կայարան կունենա
20.08.2026 | 20:43
Խոշոր հրդեհ Աշտարակի խճուղու մոտակայքում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
20.08.2026 | 20:37
Կարեն Սարուխանյանը և Անանիկ Ոսկանյանը «օդից փող» են հայտարարագրել․ Մեսրոպ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 20:22
Վարդենիսում մի կին ասաց, որ իր կյանքի առաջին 15 հազարն է աշխատել, հուզվել էի․ Լիանա Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 20:07
Գազայից 3 ծանր հիվանդ երեխա կտեղափոխվի Հայաստան․ պետությունը կհատկացնի 16,7 մլն դրամ
20.08.2026 | 19:51
Մի՛ թողեք, որ ձեզ կտտանքների ենթարկեն, տարբեր հոգեբաններ են ինձ գրում․ Երեմյանը՝ «Ուժեղ Հայաստանի» թեկնածուին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 19:40
Ինչո՞ւ Փաշինյանը չի ուտում աճեցված ձուկ․ ՍԱՏՄ-ի տվյալները և բաց մնացած հարցերը
Բոլորը

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը երկրորդ գիշերն անընդմեջ հարձակվում են ՌԴ Վոլգոգրադ քաղաքի թիրախների վրա։ Ռոսավիացիան փակել է տեղի օդանավակայանը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Վոլգոգրադի մարզի նահանգապետ Անդրեյ Բոչարովը հաստատել է քաղաքի նավթավերամշակման գործարանում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետո բռնկված հրդեհի մասին հաղորդագրությունները։

«Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանում թափված բեկորների հետևանքով նավթամթերք է թափվել և բռնկվել։ Հրշեջներն արագորեն սկսել են մարել հրդեհը։ Նախնական տվյալներով՝ զոհեր չկան»,- նշել է նահանգապետը՝ ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումն անվանելով «զանգվածային»։

Ուկրաինական կողմը Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանի վրա անօդաչուներով հարձակվել էր նաև այս տարվա հունվարի 31-ին և փետրվարի 3-ին, որից հետո, ըստ մամուլի հաղորդագրությունների, այն դադարեցրել է աշխատանքը: