Տարածաշրջանի ապաշրջափակումը կծառայի բոլոր երկրների շահերին. Փաշինյանի հարցազրույցը՝ Fox News-ին

Լուրեր

23.04.2026 | 17:41
«Բարսելոնան» հաստատել է, որ Յամալը բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը
23.04.2026 | 17:36
Մայր Աթոռը դատապարտել է Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու ոչնչացումը և ահազանգել նոր սպառնալիքների մասին
23.04.2026 | 17:34
Չգիտեմ` ընդդիմադիր ասելով ինչ նկատի ունեք. Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության ներկայացուցիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 17:28
Մանկական պոռնոգրաֆիա դիտելու գործով մեկ անձի մասով նախաքննությունն ավարտվել է
23.04.2026 | 17:25
ԵՄ-ն հաստատել է Կիևին վարկի տրամադրումը և ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը
23.04.2026 | 17:23
ՄԱՍԿ-ը 2-2,5 տոկոսից ավելի չէր ստանալու, որոշեցինք չմասնակցել․ Հակոբ Ասլանյանը՝ ընտրություններին չմասնակցելու որոշման մասին
23.04.2026 | 17:19
Վճռական ենք. ավելի շատ ձայն ենք հավաքելու, քան 2021-ին. Արծվիկ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 17:09
Գործադիրն առաջարկում է 16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը դարձնել պարտադիր
23.04.2026 | 16:58
Գետերում դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ, վաղը ինտենսիվ տեղումներ են սպավում՝ նաև ձյան տեսքով
23.04.2026 | 16:47
Ստորագրվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համագործակցության տարեկան ծրագրերը
23.04.2026 | 16:36
Ադրբեջանում Կուր գետը դուրս է եկել ափերից. գյուղերում ջրհեղեղներ են
23.04.2026 | 16:28
8 կուսակցություն և 1 դաշինք ներկայացրել են փաստաթղթերը. ԿԸՀ խոսնակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 16:19
Մեծ ակնկալիքներ ունենք աշխարհի գավաթից․ Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ
23.04.2026 | 16:10
Ինչի՞ ա դժվար խոստովանել, որ մենք ինչ-որ բան չգիտենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 15:59
Սլովակիան հաստատել է «Դրուժբա»-ով նավթի մատակարարումների վերսկսումը
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Վաշինգտոնում ստորագրված խաղաղության հռչակագիրը բավականին շոշափելի օգուտներ է պարունակում ինչպես Իրանի, այնպես էլ Ռուսաստանի համար։ Այս մասին նա ասել է օգոստոսի 9-ին Fox News-ին տված հարցազրույցում։

«Երբ այն կյանքի կոչվի, օրինակ, Իրանը հնարավորություն կունենա Պարսից ծոցից երկաթուղով հասնել մինչև Սև ծով, իսկ Ռուսաստանն ու Իրանը հնարավորություն կունենան ունենալ երկաթուղային կապ միմյանց միջև»,- հայտարարել է վարչապետը։

Նա նշել է, որ համաձայնագրի իրականացումը տնտեսական ձեռքբերումներ կապահովի ոչ միայն անմիջական մասնակից երկրների համար։

«Եթե մենք կենտրոնանանք այս համաձայնագրի տնտեսական կողմի վրա, ոչ միայն Հայաստանը, Ադրբեջանը, Միացյալ Նահանգները, այլև Թուրքիան, Ռուսաստանն ու Իրանը կունենան շատ կարևոր և շոշափելի օգուտներ։ Նման երկաթուղային կապը տարածաշրջանի համար աննախադեպ կլինի, քանի որ Հարավային Կովկասից ներկայում չկա երկաթուղային կապ, որը կմիացնի Իրանն ու Ռուսաստանը»,- նշել է նա։

Փաշինյանն ընդգծել է նաև նոր համաձայնագրի նշանակությունը միջազգային կայունության և անվտանգության տեսանկյունից։

«Կարծում եմ՝ սա շատ կարևոր համաձայնագիր է, որը կարող է զգալի օգուտներ բերել բոլոր երկրներին և ամբողջ միջազգային հանրությանը, միջազգային կայունության և անվտանգությանը՝ նույնպես»,- ասել է ՀՀ վարչապետը։

Փաշինյանը հիշեցրել է նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասին՝ հույս հայտնելով, որ այս համաձայնագիրը կդառնա համագործակցության և խաղաղության խաչմերուկ տարածաշրջանում։

«Մենք չենք ցանկանում տարաձայնություններ հրահրել, չենք ցանկանում սադրել լարվածություն և այլն։ Մեր նպատակը կայունություն, խաղաղություն, կայուն զարգացում, տնտեսական և քաղաքական համագործակցություն ապահովելն է։ Եվ կարծում եմ, որ հռչակագիրը դրա համար շատ կարևոր և հարմար հարթակ է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։