Ամուսինը կնոջ ու սեղանի սփռոցի վրա բենզին է լցրել․ կինն ու դուստրը մարմնական վնասվածքներ են ստացել

Լուրեր

12.09.2026 | 12:53
Հայաստանի 4 մարզում և Երևանում Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումներ կանցկացվեն
12.09.2026 | 12:28
Օդեսայում ռուսական հարձակման հետևանքով բազմահարկ շենք է վնասվել․ տուժել է 23 մարդ
12.09.2026 | 11:35
15-ամյան Անի Գևորգյանը սեպտեմբերի 11-ին դուրս է եկել տնից և չի վերադարձել․ ՆԳՆ
12.09.2026 | 11:22
Երևանի և Մասիսի մի շարք հատվածներում ջրամատակարարումը կդադարեցվի
12.09.2026 | 10:41
Լիբանանի նախագահը հանդիպել է ՀՀ դեսպանին
12.09.2026 | 10:21
Գազամատակարարման վթարային դադարեցում՝ Արարատի մարզում․ 5 բնակավայրերում գազ չի լինի
12.09.2026 | 10:04
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.09.2026 | 23:28
Վարչապետը խարույկի շուրջ հանդիպում է ունեցել հեծանվավազքի «Վարչապետի գավաթ»-ի մասնակիցների հետ
11.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.09.2026 | 22:57
Մեկնարկել է Հայաստան-Լատվիա հանդիպման տոմսերի վաճառքը
11.09.2026 | 22:38
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին
11.09.2026 | 22:15
Նոր կենսաչափական անձնագրերով սահմանային ստուգումը կտևի վայրկյաններ․ ՆԳ նախարար
11.09.2026 | 21:51
Իսրայելը Հայաստանում իր նախկին դեսպանին նշանակել է Թուրքիայում գործերի հավատարմատար
11.09.2026 | 21:36
Ժամանակը եկել է․ Լուկաշենկոն հրամայել է ստուգել բանակի՝ զորահավաքին պատրաստվածությունը
11.09.2026 | 21:23
Թյուրքական երկրները Եվրոպոլին համարժեք կառույց են ստեղծում՝ TURKPOL-ը
Բոլորը

Ամուսինը կնոջ վրա բենզին է լցրել, որը լցվել է նաև սեղանի սփռոցի վրա, ապա այրել է սեղանի սփռոցը։ Կրակը սփռոցից անցել է կնոջը: Մարմնական վնասվածքներ են ստացել կինն ու օգնության հասած դուստրը։

«ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ամուսինը գտնվելով ոչ սթափ վիճակում կնոջ վրա բենզին է լցրել, որը լցվել է նաև սեղանի սփռոցի վրա, ապա այրել է սեղանի սփռոցը, որի ընթացքում կրակը սփռոցից անցել է կնոջը:

Վերը նշված գործողությունների հետևանքով կինը ստացել է այրվածքներ, իսկ այդ ընթացքում օգնության հասած դուստրը նույնպես ստացել է մարմնական վնասվածք։

Ամուսնու նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով (սպանության փորձը):

Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը»,- ասված է ՔԿ-ի տարածած հաղորդագրությունում։