Թերություններ՝ Աշոցք – Բավրա ավտոճանապարհի հիմնանորոգված հատվածում. նախարարը հանձնարարել է տեղադրել նոր ասֆալտաշերտ

Լուրեր

06.11.2026 | 18:05
Ռաֆայել Նադալը կարող է դառնալ «Ռեալի» նախագահը
06.11.2026 | 17:54
ՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վատ վիճակում, իշխանության խնդրանքով Սամվել Կարապետյանն այն գնեց. Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:43
«Սուրմալու» և «Փեթակ» առևտրի կենտրոններում հայտնաբերվել են կեղծված պիտանիության ժամկետով «Կինդեր» քաղցրավենիքներ
06.11.2026 | 17:34
Ալիևը կնոջ հետ այցելել է Արցախ, մասնակցել բնակավայրերի և նոր գործարանի բացմանը
06.11.2026 | 17:33
Սուպերհամակարգիչը կանխատեսել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին
06.11.2026 | 17:25
Ապագան ցույց կտա. Կադաստրի ղեկավարը` Արծվաշենը «աջ ու ձախ տանելու» մասին
06.11.2026 | 17:17
Գազը մինչև մարտ չի կարող թանկանալ. Մեսրոպ Մեսրոպյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:07
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են տրանսպորտի, լոգիստիկայի և առևտրի ոլորտներում համագործակցության ընդլայնումը
06.11.2026 | 16:55
ՔՊ-ից միջամտություն չի եղել. Աղաջանյանը` Վարդանյանի ՍԴ նախագահ ընտրվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:51
«Բաքու այցի դեպքում իմ հնարավոր ձերբակալության մասին հրապարակումներ են եղել»․ Զոնաբենդը՝ հայ գերիներին այցելելու խոչընդոտների մասին
06.11.2026 | 16:47
Պապոյանն աշխարհից երկու անգամ կտրված է. Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:38
ԵՏՄ զեկույցը ՀՀ-ում է գրվել, հղումներ կան, որ ընդդիմադիր թերթերի կայք են տանում. Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:36
Ծանրամարտի ԱԱ. Գարիկ Կարապետյանը զրո ստացավ
06.11.2026 | 16:29
Թուրքիայի խորհրդարանը հաստատել է Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական համաձայնագիրը
06.11.2026 | 16:18
Անհիմն կերպով ՌԴ-ն սահմանափակել է ՀՀ ապրանքների մուտքը. Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր աշխատանքային այցով Շիրակի մարզում էր։ Այս մասին տեղեկացնում են ՏԿԵ նախարարությունից՝ նշելով, որ որոշ ճանապարհներին եղել են թերություններ, նախարարը հանձնարարել է վերացնել անորակ աշխատանքը։

ՏԿԵ փոխնախարար Վարդան Կոստանյանի, մարզպետ Դավիթ Առուշանյանի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանի, մարզի համայնքապետերի հետ դիտարկվել են մարզի տարբեր համայնքներում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համակարգման ներքո իրականացվող ծրագրերի ընթացքը:

Նախարարը նախ ծանոթացել է Անի համայնքի Հայկաձոր բնակավայր տանող ճանապարհի 1.5 կմ երկարությամբ հատվածի՝ սուբվենցիոն ծրագրով իրականացվող ասֆալտապատման աշխատանքների ընթացքին:

Այնուհետև դիտարկվել է Զարինջա–Շիրակի մարզի սահման 2.5 կմ և Տ-7-20, Ձիթհանքով-Արագածոտնի մարզի սահման-1.8 կմ երկարությամբ ճանապարհի՝ Շիրակի մարզով անցնող հատվածի հիմնանորոգման աշխատանքները։

499 մլն դրամ պայմանագրային արժեքով ծրագրի շինարարությունը մեկնարկել է 2025 թվականին։
Սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվում է Անի համայնքի Մարալիկ քաղաքի Հր. Շահինյան փողոցի՝ 1 կմ երկարությամբ ճանապարհահատվածը, որի աշխատանքները գտնվում են ակտիվ ընթացքի մեջ:

Նախարարը եղել է նաև Արթիկ համայնքում, որտեղ մի քանի փողոցներում իրականացվում են ասֆալտապատման և բարեկարգման աշխատանքներ:
Նոր Կյանք բնակավայրում այցելել է «LEAD4Shirak» ծրագրի շրջանակներում, ԵՄ համաֆինանսավորմամբ կառուցված վարդերի ջերմատուն։
Գյումրիում դիտարկվել են մի շարք փողոցների հիմնանորոգման աշխատանքները:

Որոշակի խնդիրներով պայմանավորված՝ նախարարը հանձնարարել է վերացնել առկա թերությունները և ասֆալտապատման աշխատանքներն իրականացնել միչև ցուրտ եղանակի սկսվելը:

Թերություններ էին առկա նաև Աշոցք – Բավրա ավտոճանապարհի հիմնանորոգված հատվածում:
Խուդաթյանը շինարարին հանձնարարել է ամբողջովին վերացնել անորակ աշխատանքը, տեղադրել նոր ասֆալտաշերտ, այլապես կառավարությունը նշված ճանապարհի մասով ֆինանսավորում չի իրականացնի։

Նախարարը շինարարական բոլոր օբյեկտներում հստակ ընդգծել է՝ անորակ աշխատանքը չի ընդունվելու և չի վճարվելու, բոլոր ճանապարհների հիմնական բաղադրիչները ստուգվելու են պետական լաբորատորիայում։
Շիրակի մարզ այցի ընթացքում Խուդաթյանը պատասխանել է նաև մարզային լրատվամիջոցների լրագրողների հարցերին։