Ավագ դասարաններում դասագրքերի բացակայության դեպքում դասերը կկազմակերպվեն հին դասագրքերով

Լուրեր

06.11.2026 | 15:34
Բանկի փլուզում, միլիոնավոր սառեցված հաշիվներ և զանգվածային բողոքներ․ Պարագվայի նախագահը հրաժարական է տվել
06.11.2026 | 15:23
Ռոնալդուն չի ցանկանում հրաժեշտի հանդիպում անցկացնել Պորտուգալիայի հավաքականում. աղբյուր
06.11.2026 | 15:14
Էդգար Շաթիրյանը հրաժարվել է ՍԴ փոխնախագահի պաշտոնից
06.11.2026 | 15:10
Վլադիրմիր Վարդանյանը՝ ՍԴ դատավոր // ՌՈ-ն կարող է վերահսկել հեռախոսային հաղորդակցությունը․ ԼՈՒՐԵՐ
06.11.2026 | 15:03
Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ ՈԻՂԻՂ
06.11.2026 | 15:00
Իրանը Կատարի միջոցով միջուկային առաջարկ է ուղարկել ԱՄՆ-ին
06.11.2026 | 14:51
Պեսկովը հայտարարել է, որ Երևանը փաստացի չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին
06.11.2026 | 14:42
ԱՄՆ-ն ավելի քան 1,8 մլն դոլար է հատկացրել Հայաստանում 16 մշակութային ժառանգության պահպանության ծրագրերի․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
06.11.2026 | 14:33
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Մ-20 ԱԱ-ում
06.11.2026 | 14:24
Էդուարդ Աղաջանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 14:22
Ճապոնիան բողոք է հայտնել Ռուսաստանին՝ Japan Tobacco International-ի ակտիվները ժամանակավոր կառավարման հանձնելու համար
06.11.2026 | 14:11
Հայաստանում սպասվում է անձրև և ձյուն․ ջերմաստիճանը կնվազի
06.11.2026 | 14:02
Ադրբեջանն ու Ուկրաինան տնտեսական համագործակցության զարգացման գործողությունների ծրագիր են ընդունել
06.11.2026 | 13:50
Կարեն Ասլանյանը՝ դասակարգման առաջատար. Հայաստանի ըմբիշների թարմացված դիրքերը UWW-ի աղյուսակում
06.11.2026 | 13:48
Մեսրոպ Մեսրոպյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Այս տարվա համար դասագրքերի տպագրության հիմնականում բոլոր մրցույթները կայացել են ոչ միայն այն դասարանների համար, որոնցում չափորոշիչը ներդրվելու է, այլև դասարաններում, որտեղ նախորդ տարի էր ներդրվել, սակայն դասագրքեր չէին տպագրվել: Դասագրքերի մի մասն արդեն առաքվել է և բաշխման փուլում է, մյուս մասը կառաքվի և կբաշխվի մինչև օգոստոսի 25-ը: Սակայն որոշ դասարաններում մի քանի առարկաների դասագրքեր բացակայում են: Մասնավորապես, բացակայում են «Քիմիա» առարկայի 10-րդ և 11-րդ դասարանների, «Կենսաբանություն» առարկայի 10-րդ և 11-րդ դասարանների, «Հանրահաշիվ» առարկայի 11-րդ, «Ռուսաց լեզու» առարկայի 11-րդ, «Նախնական զինվորական պատրաստվածություն» առարկայի 9-րդ և 11-րդ, ինչպես նաև «Ֆրանսերեն» առարկայի 5-11-րդ դասարանների դասագրքերը: Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը։

«Բոլոր նշված դասագրքերը և առարկաները դասավանդվելու են հին դասագրքերով: Դպրոցներն այս մասին արդեն շրջաբերականներ են ստացել: ԿԶՆԱԿ հիմնադրամի կողմից ուսուցիչները կստանան լրացուցիչ ուղեցույցներ, ձեռնարկներ, որոնք կօգնեն հին դասագրքում առկա նյութերը համապատասխանեցնել նոր չափորոշչին»,- ասել է Արաքսիա Սվաջյանը` հավելելով, որ զուգահեռաբար հայտարարված են նոր դասագրքերի ստեղծման մրցույթները։

Արաքսիա Սվաջյանի գնահատմամբ՝ նոր չափորոշչի ներդրման շրջանակում ամենակարևոր աշխատանքներից մեկը նաև վերջինիս բովանդակային աշխատանքների կազմակերպումն է, մասնավորապես՝ դպրոցների ուսումնական պլանների մշակման աշխատանքը, որն արտացոլելու է դպրոցի առաջնահերթությունը և կարևոր խնդիրները:

«Չափորոշչի ներդրման շրջանակում մենք օրինակելի ուսումնական պլան չունենք, պարզապես ունենք բաղադրիչները, որոնք դպրոցներին թույլ են տալիս իրենց տրված սահմանաչափի շրջանակում որոշել, թե որ առարկային որքան ժամ հատկացնել և ինչպես կազմակերպել դպրոցի աշխատանքները։ Առաջիկայում դպրոցների համար կկազմակերպվեն ուսումնական պլանների մշակման վերապատրաստման դասընթացներ: Արդեն ուղարկվել է նաև ուղեցույցը, որպեսզի դպրոցներն ըստ այդ կարգավորումների սկսեն ուսումնական պլանների մշակման աշխատանքները»,- ասել է Արաքսիա Սվաջյանը: