Քանի արձանագրություն է կազմվել ամրագոտի չկապելու համար․ վարորդները տուգանվում են ու բողոքարկում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.06.2026 | 17:41
ԿԸՀ-ն ամփոփում է ընտրությունների վերջնական արդյունքները. ՈՒՂԻՂ
14.06.2026 | 17:37
Արմեն Գրիգորյանը և Հիքմեթ Հաջիևը հանդիպել են Դիլիջանում
14.06.2026 | 16:57
Իսրայելի պաշտպանության բանակը ԱՄՆ-Իրան համաձայնագրի շրջանակներում կարող է դադարեցնել առաջխաղացումը Լիբանանում
14.06.2026 | 16:20
Ռուսաստանը ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը․ ՌԴ ԱԳՆ
14.06.2026 | 16:00
Սևանա լճի մակարդակը բարձրացել է 40սմ-ով
14.06.2026 | 15:43
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով մեկնելու է Լյուքսեմբուրգ
14.06.2026 | 15:27
Առնո Ավետիսյանն առաջին հայ թենիսիստն է, որը 14 տարեկանում հաղթել է J30 մրցաշարում
14.06.2026 | 15:16
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Թրամփին
14.06.2026 | 14:41
Ֆրանսիական ընկերությունը հավակնություն է ներկայացրել 250 հայկական ֆիլմերի բացառիկ իրավունքներին. Կինոյի հիմնադրամի հայտարարությունը
14.06.2026 | 14:29
Նոր նշանակումներ՝ Գարեգին Բ կաթողիկոսի տնօրինությամբ
14.06.2026 | 13:35
Ոստիկանները հայտնաբերել են Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի հուշարձաններից ոսկեգույն տառերը պոկած անձին․ 41-ամյա տղամարդը ձերբակալվել է
14.06.2026 | 13:27
Օդի ջերմաստիճանը կնվազի
14.06.2026 | 12:56
Ուժեղ պտտահողմեր են դիտվել Մարտունիում և Վարդենիսում․ Գագիկ Սուրենյան
14.06.2026 | 12:27
Վթարային ջրանջատում Արմավիրում և Արարատում
14.06.2026 | 12:14
Յայա Տուրեն դարձել է Տիգրան Բարսեղյանի մարզիչը
Բոլորը

Ամրագոտի չկապելու համար 2024 թվականին ավելի քան 171 հազար վարչական իրավախախտման որոշում է կայացվել, իսկ տուգանքների ընդհանուր գումարը գերազանցել է 1,7 միլիարդ դրամը։ Սա նշանակում է՝ օրական միջինում արձանագրվել է ավելի քան 460 խախտում։ 2025 թվականի առաջին վեց ամիսներին արդեն իսկ գրանցվել է 103 հազարից ավելի խախտում, տուգանքի գումարն ավելի քան մեկ միլիարդ դրամ է կազմել։ Factor TV-ն այս տվյալները ստացել է ՆԳՆ-ից, բայց ակնհայտ է, որ պարեկներն արձանագրում են ոչ բոլոր խախտումները։

Factor TV-ն շուրջ մեկ ժամ տևած նկարահանման ընթացքում արձանագրեց թե՛ ամրակապված, թե՛ չամրակապված վարորդների։ Ամրակապված վարորդները մեզ հետ զրույցներում ասացին՝ ամրագոտին կապում են նախ անվտանգության, հետո միայն տուգանքից խուսափելու համար։

Ամրագոտի չկապած վարորդներն էլ կա՛մ առողջական խնդիրներն էին մատնանշում, կա՛մ կարճ երթևեկը։

«Վարորդի ընկեր» ՀԿ նախագահ Տիգրան Քեյանը նկատում է՝ ամրագոտու խախտումը հեշտությամբ կարելի է բողոքարկել, որը հաճախ հօգուտ քաղաքացու է լուծվում։ 

Հաջորդ խնդիրը, ըստ Քեյանի, այն է, որ վարորդների մեծ մասը չի գիտակցում, թե ինչու է կարևոր ամրակապվել, և հաճախ պատճառաբանում են, թե նեղվում են ամրագոտի կապելուց։ Քեյանն ասում է՝ այս իրավիճակը շտկելու համար կրթական ռեֆորմ է անհրաժեշտ։

Թեև օրենքը թույլ է տալիս պարեկներին ծառայության ընթացքում չամրակապվել, ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը երկու ամիս առաջ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանին հավաստիացրել էր, որ հանձնարարել է ամրակապվել ծառայության ընթացքում, եթե որևէ բացառիկ իրավիճակ չկա։ 

ՆԳ նախարարությունը դեռևս 2024-ին հայտարարել էր, որ ըստ վիճակագրության՝  արագության գերազանցումը մահվան ելքով ավտովթարների պատճառներից ամենատարածվածն է, բայց վթարների հետևանքները մեղմվում են, եթե վարորդն ու ուղևորներն ամրակապված են։ Նախարարությունը զգուշացրեց՝ եթե մոտ ապագայում իրավիճակը չփոխվի, իրավախախտումը հայտնաբերելու համար կօգտագործվեն նաև տեսահսկող սարքեր՝ ապահովելով պատասխանատվության անխուսափելիությունը։ ՆԳՆ-ից Factor TV-ին հայտնեցին՝ տեսահսկման համակարգերը դեռ չեն կիրառվում, ձեռք է բերվում Պարեկային ծառայության մեքենաների տանիքին ամրացվող տեսախցիկային համակարգ, որոնց միջոցով ճշգրիտ կֆիքսվի իրավախախտումը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Արփի Հակոբյան