Իսրայելի կողմից սպառնալիքները վտանգ են ներկայացնում Սիրիայի ինքնիշխանության համար․ ԱԳ նախարար

Լուրեր

26.11.2026 | 23:40
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիան» պարտվեց «Զալցբուրգին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 23:25
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 150 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 179 քաղաքացու
26.11.2026 | 23:09
Ուկրաինայի քաղաքացին ինքնահրկիզվել է Վարշավայում՝ նախագահական պալատի դիմաց
26.11.2026 | 22:50
SpaceX-ը տիեզերքում ԱԲ-ի համար տվյալների մշակման կենտրոններ ստեղծելու թույլտվություն է ստացել
26.11.2026 | 22:21
Թուրքիայի ՊՆ ղեկավարը մեկնում է ԱՄՆ՝ նոր Կոնգրեսի ձևավորման նախաշեմին С-400-ների և F-35-ի հարցն առաջ մղելու համար
26.11.2026 | 21:53
Երևանի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությանը կմասնակցեն միջազգային ինֆլուենսերներ
26.11.2026 | 21:24
Իրանը կարող է դառնալ «ԱՊՀ+» կարգավիճակ ստացած առաջին երկիրը
26.11.2026 | 21:13
«Անպատկառ միջամտություն է երկրի ներքին գործերին»․ Զախարովան՝ ՀՀ Սահմանադրության հետ կապված Գերմանիայի ԱԳ նախարարի հայտարարության մասին
26.11.2026 | 21:00
Նիկոլ Փաշինյանը հեռանում է, հարգելի՛ ընդդիմադիրներ, տվեք ձայները՝ գնանք հանրաքվեի, այլևս չի առաջադրվի․ Լիլիթ Մինասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 20:45
Խարբերդի մանկատանը 2 սան է մահացել․ ինչու է ապրիլին տեղի ունեցածի մասին հայտնի դառնում հիմա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 20:40
Սկզբունքային կարևոր է, որ չանտեսվեն մեր շահերը․ Զախարովան՝ TRIPP-ի մեկնարկի մասին
26.11.2026 | 20:34
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Զալցբուրգի» դեմ խաղում
26.11.2026 | 20:24
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են Սահմանապահ ծառայության վերափոխմանն առնչվող հարցեր
26.11.2026 | 20:13
Հյուսիսային Կորեայի առաջնորդը ստուգել է միջուկային օբյեկտները և խոստացել ավելի շատ միջուկային զենք ստեղծել
26.11.2026 | 20:00
Փաշինյանը 10 ձայն ունի ԱԺ ոչ իշխանական հատվածում, որ կքվեարկեն հանրաքվեին, բայց նա արտահերթ ընտրության կգնա. Դավիթ Շահնազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Դրուզները սիրիական հասարակության մաս են կազմում, և նրանց որևէ կերպ անտեսելու մտադրություն չկա։ Այս մասին հայտարարել է Սիրիայի արտգործնախարար Հասան ալ-Շիբանին Անկարայում իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ համատեղ մամուլի ասուլիսում, գրում է Անադոլու գործակալությունը։

Նրա խոսքով՝ Սուեյդա նահանգում տեղի ունեցող իրադարձություններն ուղղված է սիրիացի ժողովրդի դեմ։

«Այն, ինչ տեղի է ունենում Սուեյդայում, իհարկե, տեղի է ունենում Սիրիայում և ուղղված է մեր ժողովրդի դեմ։ Մեր պետությունը պատասխանատու է նրանց համար։ Սիրիայում տեղի ունեցողը Իսրայելի ձեռքի գործն է»,- հայտարարել է սիրիացի պաշտոնյան։

Ալ-Շիբանին նաև հիշեցրել է Սիրիայում երկարատև պատերազմը՝ նշելով ենթակառուցվածքների և ինստիտուտների հետ կապված լուրջ խնդիրները։

«Այսօր Սիրիան բախվում է նոր իրականությունների։ Ինչպես նախորդ տարիներին՝ Իսրայելի կողմից կրկնվող սպառնալիքները վտանգ են ներկայացնում Սիրիայի ինքնիշխանության համար։ Դրանք սպառնում են մեր քաղաքացիների անվտանգությանը»,- ասել է նա։

Անդրադառնալովուղղակի և անուղղակի արտաքին գործոններին՝ ալ-Շիբանին պնդել է, թե «Սիրիան բաժանելու ցանկություն կա»։