Զելենսկին այցով Բեռլին է ժամանել
Քաղաքականություն
13.08.2025 | 15:46
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Բեռլին, որտեղ նախատեսվում է նրա հանդիպումը Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Նա կմասնակցի նաև եվրոպացի առաջնորդների, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ տեսակոնֆերանսին, որը նախաձեռնել է Ֆրիդրիխ Մերցը Թրամփ-Պուտին առաջիկա հանդիպման նախաշեմին։
Եվրոպան հույս ունի, որ Թրամփի հետ առցանց հանդիպումը կդառնա առնվազն մասնակի հակակշիռ ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների միջև օգոստոսի 15-ին Ալյասկայում կայանալիք բանակցություններին։