Ուկրաինայի ԶՈՒ-ն հաստատել է «Դրուժբա» նավթատարի կայանին հարվածը

Լուրեր

23.06.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.06.2026 | 23:13
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիները հայտարարել են, որ իրենց մեղավոր չեն ճանաչում
23.06.2026 | 23:09
ԱԱ-2026. Ռոնալդուի դուբլը նպաստեց Պորտուգալիայի վստահ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 22:54
Բուլինգից մինչև թմրամիջոցների կանխարգելում․ սեպտեմբերի 1-ից դպրոցներում կգործեն անվտանգության նոր չափանիշներ
23.06.2026 | 22:40
Ինչպես է Ադրբեջանի Պետանվտանգության ծառայությունը վերահսկում և կառավարում ադրբեջանական ԶԼՄ-ները, դրանք օգտագործում փողերի լվացման համար․ Meydan TV-ի բացահայտումը
23.06.2026 | 22:27
Կեղծ լուսանկար, ադրբեջանական հետք․ «Դեդո-Բաբո» հուշարձանի շուրջ տարածված պատկերի ծագումը․ ԱՉՔԻ ՏԱԿ
23.06.2026 | 22:15
Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից և ինչպես դիմել. նախարարությունը մանրամասնում է
23.06.2026 | 22:01
Պայթյուն Թուրքիայի զինամթերքի պահեստներից մեկում. կան զոհեր
23.06.2026 | 21:42
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵՄ պաշտոնյայի հետ քննարկել է Հայաստանի տնտեսական դիմակայունության և նոր շուկաների բացահայտման հարցեր
23.06.2026 | 21:28
3 մարզի մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
23.06.2026 | 21:15
Վտանգներ Բաքվից. վերադարձի կեղծ թեզը նորից ակտիվանում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 21:00
Ընդդիմությունը կրակեց իր ոտքին՝ չեղարկվեց 3 տեղամասի արդյունքը. եթե ձեռք չտային՝ ԲՀԿ-ն կանցներ ԱԺ․ Մարիա Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 20:51
Ինչ է կատարվում «Շանգրի լա»-ում․ Փաշինյանը փակում է Ծառուկյանի խաղատունը, որին 5,6 մլրդ դրամ էր տվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 20:43
Ադրբեջանի ընդդիմադիր կուսակցության առաջնորդներից մեկին արգելել են լքել երկիրը
23.06.2026 | 20:28
Գևորգ Պապոյանը ԵՄ դիվանագետների հետ քննարկել է հայկական արտադրանքի արտահանման ընդլայնման հնարավորությունները
Բոլորը

Ուկրաինայի ԶՈՒ Գլխավոր շտաբը հաստատել է ՌԴ Բրյանսկի մարզի Վիսոկայա գյուղում գտնվող «Դրուժբա» նավթատարի «Ունեչա» կայանին հարվածը, գրում է Current time-ը։

Կայանի վրա հարձակման մասին հայտնել էին տեղի բնակիչները, ապա այդ մասին գրել էին ուկրաինական լրատվամիջոցները՝ հղում անելով Ուկրաինայի Պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության աղբյուրներին։

Ըստ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի՝ հարձակման հետևանքով վնասներ և խոշորածավալ հրդեհ է գրանցվել պոմպակայանի շենքի տարածքում։ Բացի այդ, տեղեկություններ կան պահուստարանի տարածքում պայթյունների մասին։

«Վնասի հետևանքների վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը ճշտվում է», – ասվում է հաղորդագրության մեջ։

«Ունեչա» նավթամուղը «Դրուժբա» նավթատարի կարևոր հանգույց է, որտեղ այն բաժանվում է հյուսիսային և հարավային ճյուղերի։ Դրա տարեկան հզորությունը շուրջ  60 միլիոն տոննա հումք է։

Մեկ շաբաթ առաջ Ռուսաստանը հարվածել էր Օդեսայի մարզում գտնվող Ուկրաինայի գազատրանսպորտային համակարգի օպերատորի կոմպրեսորային կայանին, որի միջոցով իրականացվում են ադրբեջանական գազի փորձնական մատակարարումները երկիր: Ուկրաինայի էներգետիկայի նախարարությունը հարձակումն անվանել էր «նպատակային» հարված՝ «էներգետիկ համակարգի և միաժամանակ Ադրբեջանի, ԱՄՆ-ի և Եվրոպայի գործընկերների հետ հարաբերությունների դեմ»: