Եվրոպան ռեկորդային տեմպերով ընդլայնում է իր պաշտպանական կարողությունները. FT

Լուրեր

24.06.2026 | 02:07
ԱԱ-2026. Անգլիան ոչ-ոքի խաղաց Գանայի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.06.2026 | 23:13
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիները հայտարարել են, որ իրենց մեղավոր չեն ճանաչում
23.06.2026 | 23:09
ԱԱ-2026. Ռոնալդուի դուբլը նպաստեց Պորտուգալիայի վստահ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 22:54
Բուլինգից մինչև թմրամիջոցների կանխարգելում․ սեպտեմբերի 1-ից դպրոցներում կգործեն անվտանգության նոր չափանիշներ
23.06.2026 | 22:40
Ինչպես է Ադրբեջանի Պետանվտանգության ծառայությունը վերահսկում և կառավարում ադրբեջանական ԶԼՄ-ները, դրանք օգտագործում փողերի լվացման համար․ Meydan TV-ի բացահայտումը
23.06.2026 | 22:27
Կեղծ լուսանկար, ադրբեջանական հետք․ «Դեդո-Բաբո» հուշարձանի շուրջ տարածված պատկերի ծագումը․ ԱՉՔԻ ՏԱԿ
23.06.2026 | 22:15
Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից և ինչպես դիմել. նախարարությունը մանրամասնում է
23.06.2026 | 22:01
Պայթյուն Թուրքիայի զինամթերքի պահեստներից մեկում. կան զոհեր
23.06.2026 | 21:42
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵՄ պաշտոնյայի հետ քննարկել է Հայաստանի տնտեսական դիմակայունության և նոր շուկաների բացահայտման հարցեր
23.06.2026 | 21:28
3 մարզի մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
23.06.2026 | 21:15
Վտանգներ Բաքվից. վերադարձի կեղծ թեզը նորից ակտիվանում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 21:00
Ընդդիմությունը կրակեց իր ոտքին՝ չեղարկվեց 3 տեղամասի արդյունքը. եթե ձեռք չտային՝ ԲՀԿ-ն կանցներ ԱԺ․ Մարիա Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 20:51
Ինչ է կատարվում «Շանգրի լա»-ում․ Փաշինյանը փակում է Ծառուկյանի խաղատունը, որին 5,6 մլրդ դրամ էր տվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 20:43
Ադրբեջանի ընդդիմադիր կուսակցության առաջնորդներից մեկին արգելել են լքել երկիրը
Բոլորը

Եվրոպական պաշտպանական ձեռնարկություններն ընդլայնվում են երեք անգամ ավելի արագ, քան Ռուսաստանի կողմից Ուկրաինա լիարժեք ներխուժումից առաջ՝ զբաղեցնելով ավելի քան 7 միլիոն քառակուսի մետր նոր արտադրական տարածք։ Այս մասին է վկայում Financial Times-ի ներկայացրած 37 ընկերությունների 150 վայրերի արբանյակային պատկերների վերլուծությունը։

Ըստ պարբերականի՝ ռազմական արտադրության կողմից զբաղեցված արդյունաբերական տարածքները գերազանցում են 7 միլիոն քառակուսի մետրը, FT-ն գործընթացն անվանում է «պատմական մասշտաբների վերազինում»։

Ակտիվ շինարարությունը սկսվել է Ռուսաստանի կողմից Ուկրաինա լիարժեք ներխուժումից հետո։ FT-ի տվյալներով՝ ընդլայնումը տեղի է ունենում ոչ միայն հայտարարությունների և բյուջետային պարտավորությունների մակարդակով, այլև իրական հատվածում՝ բետոնի և պողպատի միջոցով։

Մասնավորապես, ամենամեծ նախագծերի շարքում է գերմանական Rheinmetall-ի և հունգարական N7 Holding-ի համատեղ ձեռնարկությունը Վերպալոտիում, որտեղ արդեն կառուցվել է 30 մմ տրամաչափի զինամթերքի արտադրության գործարան, և ընթանում է Leopard 2 տանկերի համար 155 մմ արկերի և 120 մմ զինամթերքի արտադրամասերի կառուցումը։

Ընդլայնում է նկատվում նաև Գերմանիայի MBDA, Ֆինլանդիայի Nammo, Մեծ Բրիտանիայի BAE Systems և Նորվեգիայի Kongsberg ձեռնարկություններում: Դրանցից մի քանիսը ԵՄ-ից ստացել են 500 միլիոն եվրոյի ֆինանսավորում ASAP ծրագրի միջոցով, որը պետք է վերացնի արկերի և հրթիռների արտադրության խոչընդոտները։

Եվրահանձնաժողովն արդեն պատրաստում է 1,5 միլիարդ եվրոյի նոր պաշտպանական ծրագիր, որը, ASAP-ի նման, կխթանի արտադրությունը հրթիռների, հակաօդային պաշտպանության, հրետանու և անօդաչու թռչող սարքերի ոլորտներում:

Փորձագետների կանխատեսումներով՝ մինչև 2025 թվականի վերջը Եվրոպայում զինամթերքի արտադրությունը տարեկան 300 հազարից կաճի մինչև 2 միլիոն միավոր, ինչը նշանակում է արտադրության յոթնապատիկ աճ, ներառյալ՝ հրետանային արկերը, հրթիռները և պայթուցիկ նյութերը։

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ ԵՄ-ն համաձայնել է ստեղծել 150 միլիարդ եվրոյի վարկային ֆոնդ, որը թույլ կտա անդամ պետություններին Բրյուսելից վարկ վերցնել՝ համատեղ մրցույթների միջոցով զենք գնելու համար: Նախաձեռնությունը եվրոպական պաշտպանական ոլորտի լայնածավալ վերազինման մաս է կազմում՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ լայնածավալ պատերազմի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից սեփական անվտանգության մեջ ավելի շատ ներդրումներ կատարելու կոչերի ֆոնին:

Եվրամիությունը հարմարվում է նոր մարտահրավերներին՝ աշխարհաքաղաքական և կլիմայական սպառնալիքներին, ինչպես նաև հնարավոր ռազմական հակամարտություններին։ Հետևաբար, ԵՄ քաղաքացիներին կոչ է արվել պատրաստ լինել հնարավոր ճգնաժամային իրավիճակներին։