Խաղաղության պայմանագրի տեքստի հրապարակումից հետո էլ Բաքուն պահանջում է փոխել ՀՀ Սահմանադրությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.06.2026 | 01:08
ԱԱ-2026. Բելգիան ու Իրանը չպարզեցին հաղթողին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.06.2026 | 22:09
ԱԱ-2026. Իսպանիան հաղթեց խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.06.2026 | 22:05
ՍԴ-ն միավորել է ընտրությունների արդյունքների վերաբերյալ ներկայացված դիմումները․ դրանք կքննվեն նույն նիստի շրջանակներում
21.06.2026 | 21:01
«Քրիստոնեությունը կդառնա Հայաստանի նոր բրենդը»․ Ծառուկյանը՝ The Guardian-ին
21.06.2026 | 20:23
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասավ նախորդ տարվա ցուցանիշին․ Հայհիդրոմետ
21.06.2026 | 20:00
Մեծ բերքը՝ Եվրոպայի ճամփին, փոքրը՝ աղբամանում․ արտահանման ճգնաժամի ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
21.06.2026 | 19:48
Թրամփը հայտարարել է, որ Քիր Սթարմերը հրաժարական կտա Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից
21.06.2026 | 19:02
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին
21.06.2026 | 18:04
Սթարմերը կարող է հունիսի 22-ին հայտարարել իր հրաժարականի մասին․ ԶԼՄ-ներ
21.06.2026 | 17:14
Իրանը ներկայացրել է իր ակնկալիքները ԱՄՆ-ի հետ Շվեյացարիայում կայանալիք բանակցություններից
21.06.2026 | 16:29
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
21.06.2026 | 15:30
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
21.06.2026 | 14:57
Նուրբ ժպիտով՝ տրոլեյբուսի ղեկին. 23-ամյա Իվետան կարծրատիպեր է կոտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.06.2026 | 14:12
Ղրիմում բենզինի վաճառքն ամբողջությամբ դադարեցվել է
21.06.2026 | 13:46
Ինչո՞ւ է հնարավոր չէ կարկուտը ճշգրիտ կանխատեսել․ պարզաբանում է Լևոն Ազիզյանը
Բոլորը

«Իրենք երկուսն էլ գիտեն, եթե խնդիր լինի, կզանգեն ինձ, ես կշտկեմ, բայց խնդիր չեն ունենալու»,- այս մասին Սպիտակ տանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ հանդիպմանը հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Խնդի՞ր է, թե՞ ոչ, որ Սպիտակ տանը խաղաղության պայմանագրի նախաստորագրումից և տեքստի հրապարակումից 1 օր անց Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հայտարարում է, որ Բաքուն ակնկալում է Հայաստանի Սահմանադրության փոփոխություններ։ Հայ-ադրբեջանական հռչակագրի ստորագրումը ադրբեջանցի պաշտոնյաներին չի կաշկանդում խոսել նախապայմանների լեզվով։ Սպիտակ տանը Հայաստանի հետ 35-ամյա թշամանքի էջը փակելու մասին հայտարարած Ալիևը նույնպես Օվալաձև սենյակից դուրս անդրադարձել էր Հայաստանի Սահմանադրությանը և ասել, թե Հայաստանը տնային աշխատանք ունի անելու։

«Չեմ կասկածում, որ Հայաստանի Սահմանադրության փոփոխության դեպքում, իսկ ինքը՝ հայկական կողմը, հայտարարում է նման փոփոխությունների անհրաժեշտության մասին, Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնություններն այնտեղից կբացառվեն։ Հակառակ դեպքում, դա առաջին հերթին անհարգալից վերաբերմունք կլինի ԱՄՆ-ի նկատմամբ»,- խաղաղության համաձայնագրի նախաստորագրումից հետո ադրբեջանցի լրագրողների հարցերին պատասխանելիս ասել էր Ալիևը։

Քաղաքագետ Արա Պապյանի համոզմամբ՝ Ալիևը որոշակի ձգձգումից հետո, ի վերջո, կստորագրի խաղաղության համաձայնագիրը, բայց դա չի նշանակում, որ փաստաթուղթն ուժի մեջ կմտնի։ Արա Պապյանը հիշեցնում է Ցյուրիխյան արձանագրությունների նախադեպը, երբ Ադրբեջանը ստորագրեց, բայց չվավերացրեց փաստաթուղթը։

«Ալիևը կստորագրի, որպեսզի չստացվի, որ իր ստորագրությունից հետ է կանգնում, բայց այնպես կկազմակերպվի, որ խորհրդարանում այն չվավերացվի։ Ադրբեջանն այդ պրոցեսը կօգտագործի, որպեսզի հերթական պահանջները կորզի Հայաստանից»,- Factor TV-ի հետ զրույցում նշեց փորձագետը։

ԱՄՆ Նևադայի համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր Ներսես Կոպալյանի կարծիքով՝ Ալիևն այդքան դիվանագիտական կարողություններ չունի իր ստորագրած փաստաթղթից հետ կանգնելու համար։

Բաքուն տարածքային պահանջ է տեսնում Հայաստանի Սահմանադրությունում հիշատակվող Անկախության հռչակագրում: Այս ընթացքում Նիկոլ Փաշինյանը մի քանի  անգամ անուղղակի պատասխանելով Բաքվին՝ ասել է, որ Հայաստանի Սահմանադրությունը տարածքային պահանջ չի պարունակում հարևան երկրների նկատմամբ։

Այդուհանդերձ, Հայաստանում արդեն սկսվել է նոր Սահմանադրության տեքստի մշակումը, պատկան կառույցները դեռ չեն հստակեցնում՝ Մայր օրենքից անկախության հռչակագրին հղումը հանվելո՞ւ է, թե՞ ոչ։ Իշխանությունը խնդիր է դրել նոր Սահմանադրության նախագիծը պատրաստել մինչև 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները։ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը դեռ ամիսներ առաջ ասել էր՝ ճիշտ չի համարում սահմանադրական փոփոխություններն արտաքին որևէ գործոնի հետ կապելը։

«Այդ հարցի շուրջ վերջնական որոշում չունենք, կլինի, թե չի լինի այդ արտահայտությունը, որը կա տեքստում, մեր իրական կյանքում որևէ բան չի փոխելու։ Այս պահին տեքստի մասին թույլ տվեք մեկնաբանություններ չտալ»,- շեշտել էր պաշտոնյան։

Սահմանադրության հանրաքվեի ժամկետների մասին էլ հստակություն չկա ու պարզ չէ՝ Հայաստանի քաղաքացիները կո՞ղմ, թե՞ դեմ կքվեարկեն դրան, բայց Ադրբեջանի նախագահն արդեն իսկ վստահ է՝ Հայաստանի Մայր օրենքում համապատասխան փոփոխություններ կկատարվեն, որից հետո արդեն խաղաղության համաձայնագիրը կարող է ստորագրվել ցանկացած պահի:

Վաշինգտոնում հեռավար ձևաչափով հայաստանյան լրատվամիջոցների հարցերին պատասխանելիս Փաշինյանն առանց մանրամասնելու նշել էր, որ հիմա պիտի աշխատեն հաջորդ փուլի վրա, որպեսզի խաղաղության պայմանագիրը ստորագրվի։ Արա Պապյանի համոզմամբ՝ Փաշինյանն Ալիևի նախանշած ճանապարհով է գնում։

Վաշինգտոնում արդեն իսկ իրագործվել է Ալիևի մեկ այլ պահանջ․ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները համատեղ դիմել են ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խմբի լուծարման համար։ Ալիևը 44-օրյա պատերազմի ավարտից ի վեր կոշտ քննադատության էր ենթարկում Մինսկի խմբի աշխատանքը, որն արցախյան հակամարտությամբ զբաղված միակ միջազգային կառույցն էր։ ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ ըստ նախապես հայտարարված համաձայնության՝ ԵԱՀԿ մասնակից պետություններին շրջանառվել է ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և դրան առնչվող կառույցների լուծարման վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի  համատեղ դիմումը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մանյա Պողոսյան