Անցած 1 օրում գրանցվել է 20 ավտովթար․ 1 մարդ զոհվել է

Լուրեր

20.08.2026 | 23:01
«Նոան» նոր գլխավոր մարզիչ ունի
20.08.2026 | 22:52
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիան» ոչ-ոքի խաղաց Ռումինիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 22:39
Պերուում 6,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
20.08.2026 | 22:23
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.08.2026 | 22:07
Ոստիկանները ավազակության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
20.08.2026 | 21:53
ԶՈՒ ԳՇ պետը ստուգայցեր է իրականացրել զորամասերում և բանակային դիրքերում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
20.08.2026 | 21:39
Նիկոլ Փաշինյանին կշնորհվի Հեսսեյան խաղաղության մրցանակը
20.08.2026 | 21:22
Կառավարությունը նախատեսում է վերափոխել «Հայփոստ»-ի կառավարման մոդելը
20.08.2026 | 21:07
Աշտարակի խճուղում բռնկված հրդեհը մարվել է
20.08.2026 | 20:57
Երևանի մետրոն 2 նոր կայարան կունենա
20.08.2026 | 20:43
Խոշոր հրդեհ Աշտարակի խճուղու մոտակայքում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
20.08.2026 | 20:37
Կարեն Սարուխանյանը և Անանիկ Ոսկանյանը «օդից փող» են հայտարարագրել․ Մեսրոպ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 20:22
Վարդենիսում մի կին ասաց, որ իր կյանքի առաջին 15 հազարն է աշխատել, հուզվել էի․ Լիանա Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 20:07
Գազայից 3 ծանր հիվանդ երեխա կտեղափոխվի Հայաստան․ պետությունը կհատկացնի 16,7 մլն դրամ
20.08.2026 | 19:51
Մի՛ թողեք, որ ձեզ կտտանքների ենթարկեն, տարբեր հոգեբաններ են ինձ գրում․ Երեմյանը՝ «Ուժեղ Հայաստանի» թեկնածուին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ բացահայտվել է 128 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝

☑️18 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
☑️16 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
☑️12 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
☑️11 դեպք՝ խարդախության,
☑️7-ական դեպք՝ հոգեկան ներգործության, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու,
☑️6 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
☑️4-ական դեպք՝ բնակարանային գողության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտավորությունները չկատարելու,
☑️3 դեպք՝ զենք-զինամթերքի առգրավման,
☑️2-ական դեպք՝ խուլիգանության, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու,
☑️Բացահայտվել են նաև շորթման, դրամանենգության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, կաշառակերության, սառը զենք կրելու, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության և այլ դեպքեր։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել են անձնական ունեցվածքի գողության և շորթման դեպքեր։

Հայտնաբերվել է 7 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը։
Գրանցվել է ապօրինի զենք-զինամթերք կամավոր հանձնելու 1 դեպք։

Անցած 1 օրում գրանցվել է 20 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 30-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։