Կոլումբիայում վախճանվել է մահափորձի ժամանակ վիրավորված նախագահի թեկնածուն

Լուրեր

24.06.2026 | 02:07
ԱԱ-2026. Անգլիան ոչ-ոքի խաղաց Գանայի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.06.2026 | 23:13
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիները հայտարարել են, որ իրենց մեղավոր չեն ճանաչում
23.06.2026 | 23:09
ԱԱ-2026. Ռոնալդուի դուբլը նպաստեց Պորտուգալիայի վստահ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 22:54
Բուլինգից մինչև թմրամիջոցների կանխարգելում․ սեպտեմբերի 1-ից դպրոցներում կգործեն անվտանգության նոր չափանիշներ
23.06.2026 | 22:40
Ինչպես է Ադրբեջանի Պետանվտանգության ծառայությունը վերահսկում և կառավարում ադրբեջանական ԶԼՄ-ները, դրանք օգտագործում փողերի լվացման համար․ Meydan TV-ի բացահայտումը
23.06.2026 | 22:27
Կեղծ լուսանկար, ադրբեջանական հետք․ «Դեդո-Բաբո» հուշարձանի շուրջ տարածված պատկերի ծագումը․ ԱՉՔԻ ՏԱԿ
23.06.2026 | 22:15
Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից և ինչպես դիմել. նախարարությունը մանրամասնում է
23.06.2026 | 22:01
Պայթյուն Թուրքիայի զինամթերքի պահեստներից մեկում. կան զոհեր
23.06.2026 | 21:42
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵՄ պաշտոնյայի հետ քննարկել է Հայաստանի տնտեսական դիմակայունության և նոր շուկաների բացահայտման հարցեր
23.06.2026 | 21:28
3 մարզի մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
23.06.2026 | 21:15
Վտանգներ Բաքվից. վերադարձի կեղծ թեզը նորից ակտիվանում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 21:00
Ընդդիմությունը կրակեց իր ոտքին՝ չեղարկվեց 3 տեղամասի արդյունքը. եթե ձեռք չտային՝ ԲՀԿ-ն կանցներ ԱԺ․ Մարիա Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 20:51
Ինչ է կատարվում «Շանգրի լա»-ում․ Փաշինյանը փակում է Ծառուկյանի խաղատունը, որին 5,6 մլրդ դրամ էր տվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 20:43
Ադրբեջանի ընդդիմադիր կուսակցության առաջնորդներից մեկին արգելել են լքել երկիրը
Բոլորը

Կոլումբիայի նախագահի թեկնածու Միգել Ուրիբե Տուրբայը, որի դեմ հունիսի 7-ին մահափորձ էր իրականացվել մայրաքաղաք Բոգոտայում, օգոստոսի 11-ին մահացել է։ Այս մասին հայտնել է նրա կինը՝ Մարիա Կլաուդիա Տարասոնան, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Մահափորձից հետո Ուրիբեն ինը շաբաթ անցկացրել է հիվանդանոցում՝ ենթարկվելով մի քանի վիրահատության: Մեկ օր առաջ, երբ բժիշկները հայտնել էին  քաղաքական գործչի վիճակի վատթարացման և ուղեղում արյունահոսություն մասին, Տարասոնան կոլումբիացիներին կոչ էր արել աղոթել իր 39-ամյա ամուսնու ապաքինման համար:

Հունիսի 7-ին Ֆոնտիբոն շրջանի այգում նախընտրական միջոցառման ժամանակ Ուրիբեի ուղղությամբ երեք կրակոց էր արձակվել, ինչի հետևանքով նա երկու վիրավորում էր ստացել գլխին։ Քաղաքական գործիչը հոսպիտալացվել և անմիջապես վիրահատվել էր:

Մահափորձի գործով հետաքննության շրջանակում իրավապահ մարմինները ձերբակալել են չորս անձի, այդ թվում՝ կրակոցների մեջ կասկածվող 15-ամյա դեռահասի։ Բոլորին մեղադրանք է առաջադրվել սպանության փորձի և զենքի ապօրինի պահման, իսկ երեք չափահասների՝ նաև հանցագործությանը դեռահասի ներգրավման համար։

Չորսն էլ իրենց մեղավոր չեն ճանաչել, սակայն նշել են, որ գործել են կոլումբիական հանցավոր շրջանակներում հայտնի Խոսե Արտեագայի հրամանով։ Իշխանությունները նրան ձերբակալել են հուլիսի սկզբին։

Ուրիբեն քննադատել է գործող նախագահին

Միգել Ուրիբե Տուրբայը ծնվել է 1986 թվականի հունվարի 28-ին կոլումբիացի լրագրող Դիանա Տուրբայի ընտանիքում, որին 1991 թվականին առևանգել և սպանել են թմրավաճառ Պաբլո Էսկոբարի Մեդելինի կոկաինի կարտելի անդամները։ Դիանայի հայրը Խուլիո Սեզար Տուրբայ Այալան է, որը Կոլումբիայի նախագահն էր 1978-ից 1982 թվականներին։

Ուրիբեն մտադիր էր առաջադրվել նախագահի պաշտոնում 2026 թվականի ընտրություններում։