Նիկոլ Փաշինյանն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Լուրեր

05.11.2026 | 18:10
Պապոյանը Մոսկվայում ԵՏՄ հանդիպման կմասնակցի // Մարթա Կոսը՝ ՀՀ կենսաչափական նոր անձնագրի մասին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 18:05
Չեմ պատկերացնում` Սահմանադրությունը չանցնի ու արտահերթ ընտրություններ չլինեն. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:00
Հայտնի է ՌԴ-ն ովքեր կներկայացնեն Սպիտակ տանը Մելանյա Թրամփի հետ հանդիպմանը
05.11.2026 | 17:52
Միրզոյանը` ադրբեջանցի պաշտոնյաների Հայաստան այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 17:44
Ռաֆայել Նադալը կընդգրվի «Ռեալի» տնօրենների խորհրդի կազմում
05.11.2026 | 17:38
Ռումբի առկայության ահազանգերի պատճառով ինքնաթիռները հարկադիր վայրէջք են կատարել Ֆրանսիայում, Բուլղարիայում և Բելգիայում
05.11.2026 | 17:27
Քրեական հետապնդումը ժամանակին չհարուցելու և բողոքարկման ժամկետը բաց թողնելու համար դատախազը խիստ նկատողություն է ստացել
05.11.2026 | 17:19
Հովհաննես Մովսիսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 17:18
Հղի կինը դուրս էր նետվել ընթացող մեքենայից և մահացել․ ամուսինը մեղադրվում է նրան ինքնասպանության հասցնելու մեջ
05.11.2026 | 17:09
Միակ անհանգստությունս` ուր էր Վազգեն Մանուկյանը. ՔՊ-ական պատգամավորը` Կարապետյանի տան հանդիպման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 17:07
ԱԺ ծեծկռտուքի առնչությամբ ՀԿ-ները հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել Գլխավոր դատախազություն
05.11.2026 | 16:57
Վասակ Դարբինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 16:56
ԱՄՆ ուղևորվող ռուսական դիզելային վառելիքով բեռնված լցանավերը փոխել են իրենց երթուղիները
05.11.2026 | 16:48
Իրատեսական են ԵՄ-ին անդամակցության համար դիմելու Փաշինյանի նշած ժամկետները. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 16:44
5-ամյա երեխան ընկել է շենքի 3-րդ հարկից և մահացել․ վարույթ է նախաձեռնվել
Բոլորը

Տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

«Վարչապետը Թուրքիայի նախագահին ներկայացրել է ս/թ օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները, մասնավորապես, «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության եւ միջպետական հարաբերությունների մասին համաձայնագրի» նախաստորագրումը, ԵԱՀԿ ՄԽ մեխանիզմները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմումը, տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումը երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության սկզբունքների շրջանակում եւ փոխադարձության հիման վրա, ինչպես նաեւ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագիծը։

ՀՀ վարչապետը նշել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատումը տարածաշրջանային նոր որակի համագործակցություն հաստատելու հնարավորություն է ստեղծում։

Քննարկվել են նաեւ Հայաստան-Թուրքիա երկկողմ օրակարգի հարցեր, մասնավորապես, նախկինում ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը։ Վարչապետը նշել է, որ այդ
պայմանավորվածությունների իրագործման համար մթնոլորտն առավել քան երբեւէ նպաստավոր է։ Զրուցակիցները պայմանավորվել են շարունակել ակտիվ քաղաքական երկխոսությունը»,- ասված է ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունում։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ս․թ․ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրել են յոթ կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որն ամրագրում է կողմերի խաղաղության ձգտումը։ Փաստաթղթի տակ ստորագրություն է դրել նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը, որի տեքստը կհրապարակվի այսօր՝ օգոստոսի 11-ին։

Նշենք, որ այսօր վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույցներ է ունեցել նաև Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի, Հորդանանի թագավոր Աբդալլահ II–ի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Վերոնշյալ բարձրաստիճան բոլոր պաշտոնյաներին վարչապետ Փաշինյանը ներկայացրել է Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները։