Պետդումայում նշել են Ալյասկայում Պուտին-Թրամփ բանակցությունների հնարավոր թեմաները

Լուրեր

06.11.2026 | 15:23
Ռոնալդուն չի ցանկանում հրաժեշտի հանդիպում անցկացնել Պորտուգալիայի հավաքականում. աղբյուր
06.11.2026 | 15:14
Էդգար Շաթիրյանը հրաժարվել է ՍԴ փոխնախագահի պաշտոնից
06.11.2026 | 15:10
Վլադիրմիր Վարդանյանը՝ ՍԴ դատավոր // ՌՈ-ն կարող է վերահսկել հեռախոսային հաղորդակցությունը․ ԼՈՒՐԵՐ
06.11.2026 | 15:03
Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ ՈԻՂԻՂ
06.11.2026 | 15:00
Իրանը Կատարի միջոցով միջուկային առաջարկ է ուղարկել ԱՄՆ-ին
06.11.2026 | 14:51
Պեսկովը հայտարարել է, որ Երևանը փաստացի չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին
06.11.2026 | 14:42
ԱՄՆ-ն ավելի քան 1,8 մլն դոլար է հատկացրել Հայաստանում 16 մշակութային ժառանգության պահպանության ծրագրերի․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
06.11.2026 | 14:33
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Մ-20 ԱԱ-ում
06.11.2026 | 14:24
Էդուարդ Աղաջանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 14:22
Ճապոնիան բողոք է հայտնել Ռուսաստանին՝ Japan Tobacco International-ի ակտիվները ժամանակավոր կառավարման հանձնելու համար
06.11.2026 | 14:11
Հայաստանում սպասվում է անձրև և ձյուն․ ջերմաստիճանը կնվազի
06.11.2026 | 14:02
Ադրբեջանն ու Ուկրաինան տնտեսական համագործակցության զարգացման գործողությունների ծրագիր են ընդունել
06.11.2026 | 13:50
Կարեն Ասլանյանը՝ դասակարգման առաջատար. Հայաստանի ըմբիշների թարմացված դիրքերը UWW-ի աղյուսակում
06.11.2026 | 13:48
Մեսրոպ Մեսրոպյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 13:43
Հայաստանն ու Մեծ Բրիտանիան ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրը
Բոլորը

Ալյասկայում նախանշված ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի բանակցությունները կարող են դուրս գալ ուկրաինական օրակարգից և անդրադառնալ Մոսկվայի ու Վաշինգտոնի ԱՄՆ-ի միջև Արկտիկայում տնտեսական համագործակցության ավելի գլոբալ հարցերի։ ՌԻԱ Նովոստիին այս մասին ասել է ՌԴ Պետդումայի գույքի, հողի և գույքային հարաբերությունների կոմիտեի ղեկավար, Ռուսաստանի Բանկի Ազգային ֆինանսական խորհրդի անդամ Սերգեյ Գավրիլովը:

«Չնայած Ալյասկայում կայանալիք բանակցությունների օրակարգի հիմնական թեման ուկրաինական հարցն է, հանդիպումը կարող է դառնալ այն կետը, որտեղ զուգահեռաբար կբարձրացվեն Արկտիկայում երկու երկրների երկարաժամկետ շահերին առնչվող շատ ավելի գլոբալ հարցեր: Վերջին տարիների ընթացքում երկկողմ հարաբերությունները գործնականում դադարի վիճակում են, և կուտակված խնդիրները պահանջում են քննարկում ամենաբարձր մակարդակով: Մենք խոսում ենք արկտիկական երթուղիների զարգացման համատեղ տնտեսական մեխանիզմների ստեղծման, նավահանգստային և տրանսպորտային ենթակառուցվածքներում երկարաժամկետ ներդրումային ծրագրերի կազմակերպման, լոգիստիկ հզորությունների ընդլայնման և բեռնափոխադրումների ավելացման մասին, ինչը կարող է նոր խթան հաղորդել երկու երկրների միջև առևտրին»,- ասել է Գավրիլովը:

Ըստ նրա՝ առաջիկա բանակցություններում կարևոր տեղ է զբաղեցնում առևտրային և տրանսպորտային միջանցքների զարգացումը, այդ թվում՝ Հյուսիսային ծովային ճանապարհի հնարավորությունները, նավահանգստային և նավիգացիոն ենթակառուցվածքների արդիականացումը։

Միաժամանակ, պաշտոնյայի խոսքով, ԱՄՆ-ում ռուսական սառեցված ակտիվների ֆոնին տեսականորեն կարող է քննարկվել այդ միջոցները ենթակառուցվածքային նախաձեռնությունների համաֆինանսավորման համար օգտագործելու թեման։

Կրեմլն ու Սպիտակ տունն ավելի վաղ հայտնել էին, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահները կհանդիպեն օգոստոսի 15-ին Ալյասկայում: