Սփյուռքի նախարարության և ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանի միջև փոխըմբռնման հուշագիր կկնքվի
Հասարակություն
19.10.2018 | 17:15Հոկտեմբերի 20-ին, սփյուռքի նախարարությունում տեղի կունենա սփյուռքի նախարարության և ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողություն:
Հուշագիրը կստորագրեն սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը և ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանի հիմնադիր նախագահ Երվանդ Զորյանը: