Դոնալդ Թրամփը մտադիր է անօթևաններին Վաշինգտոնից հեռու տեղափոխել

Լուրեր

20.08.2026 | 23:01
«Նոան» նոր գլխավոր մարզիչ ունի
20.08.2026 | 22:52
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիան» ոչ-ոքի խաղաց Ռումինիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 22:39
Պերուում 6,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
20.08.2026 | 22:23
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.08.2026 | 22:07
Ոստիկանները ավազակության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
20.08.2026 | 21:53
ԶՈՒ ԳՇ պետը ստուգայցեր է իրականացրել զորամասերում և բանակային դիրքերում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
20.08.2026 | 21:39
Նիկոլ Փաշինյանին կշնորհվի Հեսսեյան խաղաղության մրցանակը
20.08.2026 | 21:22
Կառավարությունը նախատեսում է վերափոխել «Հայփոստ»-ի կառավարման մոդելը
20.08.2026 | 21:07
Աշտարակի խճուղում բռնկված հրդեհը մարվել է
20.08.2026 | 20:57
Երևանի մետրոն 2 նոր կայարան կունենա
20.08.2026 | 20:43
Խոշոր հրդեհ Աշտարակի խճուղու մոտակայքում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
20.08.2026 | 20:37
Կարեն Սարուխանյանը և Անանիկ Ոսկանյանը «օդից փող» են հայտարարագրել․ Մեսրոպ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 20:22
Վարդենիսում մի կին ասաց, որ իր կյանքի առաջին 15 հազարն է աշխատել, հուզվել էի․ Լիանա Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 20:07
Գազայից 3 ծանր հիվանդ երեխա կտեղափոխվի Հայաստան․ պետությունը կհատկացնի 16,7 մլն դրամ
20.08.2026 | 19:51
Մի՛ թողեք, որ ձեզ կտտանքների ենթարկեն, տարբեր հոգեբաններ են ինձ գրում․ Երեմյանը՝ «Ուժեղ Հայաստանի» թեկնածուին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է տեղափոխել անօթեւաններին Վաշինգտոնից հեռու, այդ մասին նա գրել է Truth Social սոցիալական ցանցում։

«Ես պատրաստվում եմ մեր մայրաքաղաքը դարձնել երբևէ եղածից ավելի անվտանգ ու գեղեցիկ։ Անօթևանները պետք է անմիջապես հեռանան։ Մենք ձեզ կտրամադրենք բնակության վայրեր, բայց մայրաքաղաքից շատ հեռու»,-գրել է Թրամփը։

Թրամփը դիմել է նաև հանցագործներին՝ նշելով, որ նրանց ոչ մի տեղ պետք չէ գնալ, քանի որ «բանտ են նստելու, որտեղ էլ նրանց տեղն է»։ Նա խոստացել է, որ բոլոր միջոցները կկիրառվեն նույն արագությամբ, ինչպես անօրինական միգրանտների հարցում․ «Վերջին մի քանի ամսում մենք անցել ենք միլիոններից՝ մինչև զրո։ Այսպես ավելի հեշտ կլինի, պատրաստ եղեք։ «Լավ տղայի» կերպար չի լինելու։ Մենք ուզում ենք, որ մեր մայրաքաղաքը վերադարձվի մեզ»։

The Washington Post թերթի տվյալներով՝ ԱՄՆ նախագահի վարչակազմը նախատեսում է Թրամփի պաշտոնավարման առաջին տարում արտաքսել մինչեւ 1 միլիոն միգրանտի։

Թերթի աղբյուրների խոսքով՝ Ներքին անվտանգության նախարարության և այլ դաշնային կառույցների պաշտոնյաները փորձում են գտնել եղանակ՝ արտաքսելու 1,4 միլիոնի մի մասին, որոնց նկատմամբ արդեն կան համապատասխան որոշումներ, բայց արտաքսումը չի կատարվում, քանի որ նրանց հայրենի երկրները հրաժարվում են ընդունել։ Վաշինգտոնը նաև բանակցում է երրորդ երկրների հետ՝ արտաքսվածներին ընդունելու մասին։

Թրամփը Մեքսիկայի սահմանին արտակարգ դրություն է հայտարարել հենց այն օրը, երբ 2025թ․ հունվարի 20-ին ստանձնել է նախագահի պաշտոնը։ Նույն օրը նա հրահանգել է զինվորականներ ուղարկել Մեքսիկայի սահման։