Ուկրաինական ԱԹՍ-ներն առաջին անգամ հարձակվել են Կոմի Հանրապետության վրա

Լուրեր

26.11.2026 | 23:40
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիան» պարտվեց «Զալցբուրգին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 23:25
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 150 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 179 քաղաքացու
26.11.2026 | 23:09
Ուկրաինայի քաղաքացին ինքնահրկիզվել է Վարշավայում՝ նախագահական պալատի դիմաց
26.11.2026 | 22:50
SpaceX-ը տիեզերքում ԱԲ-ի համար տվյալների մշակման կենտրոններ ստեղծելու թույլտվություն է ստացել
26.11.2026 | 22:21
Թուրքիայի ՊՆ ղեկավարը մեկնում է ԱՄՆ՝ նոր Կոնգրեսի ձևավորման նախաշեմին С-400-ների և F-35-ի հարցն առաջ մղելու համար
26.11.2026 | 21:53
Երևանի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությանը կմասնակցեն միջազգային ինֆլուենսերներ
26.11.2026 | 21:24
Իրանը կարող է դառնալ «ԱՊՀ+» կարգավիճակ ստացած առաջին երկիրը
26.11.2026 | 21:13
«Անպատկառ միջամտություն է երկրի ներքին գործերին»․ Զախարովան՝ ՀՀ Սահմանադրության հետ կապված Գերմանիայի ԱԳ նախարարի հայտարարության մասին
26.11.2026 | 21:00
Նիկոլ Փաշինյանը հեռանում է, հարգելի՛ ընդդիմադիրներ, տվեք ձայները՝ գնանք հանրաքվեի, այլևս չի առաջադրվի․ Լիլիթ Մինասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 20:45
Խարբերդի մանկատանը 2 սան է մահացել․ ինչու է ապրիլին տեղի ունեցածի մասին հայտնի դառնում հիմա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 20:40
Սկզբունքային կարևոր է, որ չանտեսվեն մեր շահերը․ Զախարովան՝ TRIPP-ի մեկնարկի մասին
26.11.2026 | 20:34
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Զալցբուրգի» դեմ խաղում
26.11.2026 | 20:24
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են Սահմանապահ ծառայության վերափոխմանն առնչվող հարցեր
26.11.2026 | 20:13
Հյուսիսային Կորեայի առաջնորդը ստուգել է միջուկային օբյեկտները և խոստացել ավելի շատ միջուկային զենք ստեղծել
26.11.2026 | 20:00
Փաշինյանը 10 ձայն ունի ԱԺ ոչ իշխանական հատվածում, որ կքվեարկեն հանրաքվեին, բայց նա արտահերթ ընտրության կգնա. Դավիթ Շահնազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուխտա քաղաքում հայտարարվել է անօդաչուների հարձակման վտանգ։ Այս մասին տեղեկացրել է քաղաքի վարչակազմը իր պաշտոնական էջում։

Telegram ալիքների տվյալներով՝ ԱԹՍ-ները հարձակվել են տեղական նավթավերամշակման գործարանի վրա։ Թե որ գործարանի մասին է խոսքը՝ չի հստակեցվում։

Նշվում է, որ Ուխտայում տարհանվել է «Յարմարկա» առևտրի կենտրոնը, ինչպես նաև մոտակայքում գտնվող նավթավերամշակման գործարանը։ Բացի այդ, Ուխտայի բնակիչները հայտնում են բջջային ինտերնետի աշխատանքում խափանումների մասին։ Կապի խնդիրների վերաբերյալ բողոքել են նաև Սիկտիվկարի բնակիչները։ Ուխտայի օդանավակայանում ժամանակավոր սահմանափակումներ են սահմանվել ինքնաթիռների ընդունման և դուրսբերման վրա։

Տարածաշրջանի ղեկավարի պաշտոնակատար Ռոստիսլավ Գոլդշտեյնի խոսքով՝ անօդաչուների ընկնելու հետևանքով տուժածներ չկան։

Կոմի Հանրապետությունը առաջին անգամ է հարձակման ենթարկվել ուկրաինական ԱԹՍ-ների կողմից լայնամասշտաբ պատերազմի սկսվելուց ի վեր։ Ուկրաինայի հետ սահմանից այն մոտ երկու հազար կիլոմետր է հեռու։