«ԱՄՆ-ի ճնշումը Մոսկվայի վրա կարող է փոխել պատերազմի ընթացքը»․ Կալլաս

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը հայտարարել է, որ Վաշինգտոնի և Մոսկվայի միջև Ուկրաինայում պատերազմի դադարեցման ցանկացած պայմանագիր, համաձայնություն պետք է ներառի Կիևն ու Եվրամիությունը։ Այս մասին եվրոպական դիվանագիտության ղեկավարի խոսքերը նրա մամուլի ծառայությունը փոխանցել է DW-ին կիրակի, օգոստոսի 10-ին։

«ԱՄՆ-ն հնարավորություն ունի ստիպել Ռուսաստանին վարել լուրջ բանակցություններ։ ԱՄՆ-ՌԴ ցանկացած պայմանագիր պետք է ներառի Ուկրաինան և ԵՄ-ն, քանի որ խոսքը վերաբերում է Ուկրաինայի և ամբողջ Եվրոպայի անվտանգությանը»,-ասել է Կալլասը։

Նա հայտնել է, որ օգոստոսի 11-ին կհրավիրի ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպում՝ Ուկրաինայի հետագա քայլերը քննարկելու համար։

«Մինչ մենք աշխատում ենք կայուն և արդար խաղաղության հասնելու ուղղությամբ, միջազգային իրավունքը հստակ է․ բոլոր ժամանակավորապես օկուպացված տարածքները պատկանում են Ուկրաինային»,-ընդգծել է ԵՄ բարձր ներկայացուցիչը։

Նրա խոսքով՝ «պայմանագիրը չպետք է դառնա հարթակ Ռուսաստանի հետագա ագրեսիայի համար Ուկրաինայի, տրանսատլանտյան դաշինքի և Եվրոպայի դեմ»։

«ԱՄՆ-ի ճնշումը Մոսկվայի վրա կարող է փոխել պատերազմի ընթացքը»,- ամփոփել է նա։

Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախատեսում է օգոստոսի 15-ին Ալյասկայում հանդիպել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին։

Օգոստոսի 10-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, Իտալիայի և Լեհաստանի կառավարության ղեկավարներ Ջորջա Մելոնին և Դոնալդ Տուսկը, Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդեր Ստուբը և ԵՄ հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հրապարակել են համատեղ հայտարարություն, որտեղ նույնպես պահանջել են հաշվի առնել ԵՄ-ի և Ուկրաինայի շահերը այս բանակցություններում։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին աջակցել է եվրոպացի առաջնորդների հռչակագրին։