Լեհաստանը ԵՄ-ի գումարները ծախսել է զբոսանավերի, սաունաների և շքեղ իրերի վրա․ Բրյուսելը բացատրություններ է պահանջում

Լուրեր

24.06.2026 | 14:48
Ղալիբաֆը Բաքվում հայտարարել է՝ Մերձավոր Արևելքի պատերազմի ավարտի գործարքը «ԱՄՆ պարտության հռչակագիրն» է
24.06.2026 | 14:40
Մարգարիա Սիմոնյանն «առաջարկել է» Փաշինյանի օգտին քվեարկած հայերին բացահայտել սոցցանցերով և արգելել նրանց մուտքը ՌԴ
24.06.2026 | 14:31
Ֆրանսիայի Սենատում քննարկվել են ՀՀ-ում ԱԺ ընտրությունները, հետընտրական զարգացումներն ու միջազգային դիտորդների եզրակացությունները
24.06.2026 | 14:18
Մոսկվան հուսով է՝ ՀՀ-ն կընտրի ԵՏՄ-ն․ Պեսկով
24.06.2026 | 14:05
Բաքվից հայտարարում են, թե «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի հարցը պետք է Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության գործընթացի քննարկումների մաս լինի»
24.06.2026 | 13:57
Ըստ ՔԿ-ի՝ հաստատվել է․ ձայնագրության մեջ այլ պետության պաշտոնյաների հետ խոսող անձը Չալաբյանն է․ մանրամասներ քրեական գործից
24.06.2026 | 13:53
3 արծաթե և 1 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային 2-րդ բաց օլիմպիադայից
24.06.2026 | 13:44
Հայաստանը ՕՊԵԿ հիմնադրամի հետ 80 մլն եվրոյի վարկային համաձայնագիր է ստորագրել
24.06.2026 | 13:33
Հայ-ֆրանսիական արշավախումբը սկսել է Պեմզաշենի վաղմիջնադարյան համալիրի պեղումները
24.06.2026 | 13:26
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
24.06.2026 | 13:18
Իլոն Մասկն այլևս տրիլիոնատեր չէ․ SpaceX-ի բաժնետոմսերն էժանացել են
24.06.2026 | 13:10
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
24.06.2026 | 13:01
Ռուսական զորքերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի շրջաններին․ զոհ կա
24.06.2026 | 12:54
Խալաֆյանների դաժան սպանությունից հետո վերադարձել են ու հարձակվել բեռնատարի վրա. Արա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 12:46
ՄԱԳԱՏԷ-ի տեսուչները կայցելեն Իրանի միջուկային օբյեկտներ․ Գրոսսի
Բոլորը

Անցած տարվա փետրվարին Դոնալդ Տուսկի կառավարությունը ապաբլոկավորեց կորոնավիրուսային համավարակից հետո վերականգնման համար սառեցված ԵՄ հիմնադրամներից միլիարդավոր եվրոներ։ Այժմ երկրի իշխանությունները բախվում են մեղադրանքների՝ այդ միջոցները նպատակային չօգտագործելու մեջ՝ դրանք ծախսելով զբոսանավերի, սաունաների և այլ շքեղ իրերի վրա, հայտնում է Euronews-ը։

Լեհաստանը պետք է անցկացնի հետաքննություն և բացատրի, թե ինչու է Վերականգնման ազգային ծրագրի մի մասը, հնարավոր է, ծախսվել ոչ նպատակային։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Մաչեյ Բերեստեցկին։

Օգոստոսի 8-ին Լեհաստանի Վերականգնման ազգային ծրագրի կայքում հրապարակվել է ընկերությունների ցուցակը, որոնք ԵՄ-ից ստացել են սուբսիդիաներ։ Onet պարբերականի նշմամբ՝ օգտատերերը նկատել են, որ հատկացված միջոցների մի մասը կարող էր օգտագործվել խախտումներով՝ օրինակ՝ շարժական սուրճի սարքերի գնման կամ ջրի վրա կառուցված հանդիպումների տան կառուցման համար։ Կասկածի տակ են հայտնվել նաև կորպորատիվ զբոսանավերի, կահույքի և սաունաների վրա կատարված ներդրումները։

Լեհաստանը հավակնում էր ԵՄ-ի Վերակառուցման և վերականգնման հիմնադրամից ստանալ մոտ 60 միլիարդ եվրո, որոնք նախատեսված էին անդամ պետությունների տնտեսություններին աջակցելու համար COVID-19-ի հետևանքով։ Ֆինանսավորում ստանալու համար յուրաքանչյուր պետություն պետք է ներկայացներ Վերականգնման ազգային ծրագիր՝ մանրամասն նկարագրելով, թե ինչպես կծախսվեն միջոցները։

«Օրենք և արդարություն» կուսակցության կառավարության ժամանակ ԵՄ-ն արգելափակել էր Լեհաստանի մուտքը այդ միջոցներին՝ օրենքի գերակայության շուրջ վեճի պատճառով։ Միջոցների ապաբլոկավորումը 2023 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ Տուսկի հիմնական խոստումներից էր։

Մոտ 280 միլիոն եվրո հատկացվել էր հյուրանոցային ոլորտին, որը մեծ կորուստներ էր կրել համավարակի հետևանքով փակումների շղթայից։ Մասնագիտական կայքում հրապարակվել էին ոլորտի բիզնեսների հայտերը, սակայն ծառայությունը հետագայում դարձել էր անհասանելի։ Այնուամենայնիվ, մամուլում հայտնվել էին տեղեկություններ, որ այդ գումարի մի մասը ծախսվել է զբոսանավերի, սաունաների, սոլյարիումների, բրիջի խաղերի և զգեստապահարանի կահույքի վրա։

Լեբե քաղաքում ելույթի ժամանակ Դոնալդ Տուսկը նշել է. «Ես չեմ ընդունում ծրագրի միջոցների ոչ մի վատնում»։

Մեղադրանքներին արձագանքել են տարբեր քաղաքական գործիչներ, այդ թվում՝ Լեհաստանի նախագահը․ «Լրագրողները հաճախ հարցնում են, որտեղից պետք է գտնենք գումար։ Այսօր մենք պարզեցինք, թե ինչպես էին Լեհաստանում բաշխվում ծրագրի միջոցները։ Ես չեմ ուզում 10,5 միլիոն լեհերի հաշվին գումարներ սաունաների, սոլյարիումների և սուրճի սարքերի վրա։ Ես ուզում եմ այդ միջոցները լեհական ընտանիքների համար»։

Վարշավայի տարածաշրջանային դատախազությունը նախնական քննություն է սկսել՝ կապված մամուլի հաղորդումների հետ։ Լեհաստանի Ձեռնարկությունների զարգացման գործակալության նախագահ Կատաժինա Դուբեր-Ստաչուրսկան հեռացվել է աշխատանքից՝ ԵՄ միջոցների ծախսերի նկատմամբ կասկածների ի հայտ գալուց հետո։

Եվրահանձնաժողովի մամուլի ծառայության խոսքով՝ «անդամ պետությունները պարտավոր են ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ԵՄ ֆինանսական շահերը պաշտպանելու համար»։