Ցանկացած վերջնական համաձայնագիր պետք է ներառի կիրառման ամուր մեխանիզմներ և անվտանգության երաշխիքներ Հայաստանի համար․ Փալոն

Լուրեր

17.02.2026 | 14:18
Ժնևում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունների երկրորդ փուլը
17.02.2026 | 14:10
ԱՄՆ-ն և ՌԴ-ն գրեթե հավասարվել են․ ինչքան փող են 2025-ին արտերկրից ստացել ՀՀ քաղաքացիները
17.02.2026 | 13:57
Հրաձգություն ԱՄՆ-ում հոկեյի հանդիպման ժամանակ․ կան սպանվածներ և վիրավորներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.02.2026 | 13:48
Անկարան դրական է վերաբերվում ՀՀ-ի հետ ուղիղ ցամաքային առևտրի զարգացմանը. Թուրքիայի ԱԳՆ-ն հայտնել է՝ երբ կսկսվի գործընթացը
17.02.2026 | 13:46
Դատարանները եկեղեցուն պարտավորեցրել են ապահովել կարգալույծ եղած հոգևորականների պաշտոնավարումը
17.02.2026 | 13:40
Կինը ամուսնուն թմրամիջոցի նմանվող զանգվածի փոխանցման փորձ է կատարել
17.02.2026 | 13:31
Առաջին անգամ մայր և որդի մասնացել են ձմեռային Օլիմպիական խաղերին
17.02.2026 | 13:17
Պարույր Հովհաննիսյանը ՄԱԿ-ում հատուկ հանդիպման է մասնակցել
17.02.2026 | 13:06
ՊԵԿ-ը կանխել է ՀՀ-ից զարդերի արտահանման փորձը
17.02.2026 | 12:55
Ուկրաինան հայտնում է ՌԴ-ի կողմից զանգվածային հարձակման մասին. շուրջ 400 ԱԹՍ և հրթիռ է խոցվել
17.02.2026 | 12:46
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից տեղափոխվեց Շիրակի թեմի առաջնորդարան
17.02.2026 | 12:36
Թայսոն Ֆյուրին ու Արսլանբեկ Մախմուդովն անցկացրել են հայացքների մենամարտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.02.2026 | 12:34
Վճիռը սրասափեցնող է, թեև՝ ոչ անսպասելի․ Ռուբեն Վարդանյանի ընտանիքը հայտարարություն է տարածել
17.02.2026 | 12:24
Սա այն մաքսիմալ արդյունքն էր, որը հնարավոր էր ստանալ այս իրավիճակում․ Գրիգորյանը՝ օգոստոսի 8-ի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.02.2026 | 12:13
Կուբայում ԱՄՆ շրջափակումը խորացնում է վառելիքի ճգնաժամը․ այն նաև աղբի ճգնաժամի է հանգեցրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը ողջունել է Սպիտակ տան հանդիպման ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման առաջընթացը։

Նա գրառում է կատարել X-ի իր էջում՝ անդրադառնալով Վաշինգտոնում կայացած Փաշինյան-Թրամփ-Ալիև հանդիպմանը։

«Ողջունում եմ ԱՄՆ-ի ուղղակի ներգրավվածությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին։ Թեև Հայաստանում՝ հարավային հատվածով տրանսպորտային միջանցքի գոյությունը խնդիրներ է ստեղծում, հուսով եմ՝ ԱՄՆ-ի ուղիղ ներգրավվածությունը կհանգեցնի արդար և երկարաժամկետ խաղաղության համաձայնագրի կնքման և Հայաստանի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից իրականացվող տնտեսական շրջափակման դադարեցմանը։

Ցանկացած վերջնական համաձայնագրում պետք է ներառվի ուժեղ կիրառման մեխանիզմներ և Հայաստանի անվտանգության երաշխիքներ՝ այն պարագայում, եթե Ադրբեջանը խախտի իր պայմանավորվածությունները։ Այս համատեքստում սխալ է, որ ԱՄՆ-ն հրաժարվում է «Ազատության աջակցության մասին» օրենքի 907-րդ հոդվածի կիրառումից։ Չկա որևէ հիմնավորում Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրելու համար»։

Կոնգերսականի խոսքով՝ բացի այդ, պետք է արվի ամեն ինչ՝ ստիպելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ազատ արձակել ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին, որոնք շարունակում են պահվել Բաքվում, ինչպես նաև դուրս բերել իր զորքերը Հայաստանի տարածքից։

«ԱՄՆ-ն ունի բարոյական պարտավորություն՝ ապահովելու Արցախի բռնի տեղահանված հայերի անվտանգ, արժանապատիվ և կայուն վերադարձը իրենց բնիկ հայրենիք՝ Լեռնային Ղարաբաղ»,- ընդգծել է Ֆրենկ Փալոնը։