Ալիևը կասկած չունի, որ Հայաստանն իր Սահմանադրությունից կբացառի «տարածքային պահանջները»

Լուրեր

15.02.2026 | 11:58
Գրիգոր Ներսիսյանն ազատվել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետի պաշտոնից
15.02.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում
15.02.2026 | 11:26
ԱՄՆ բանակը պատրաստվում է Իրանի դեմ երկարատև գործողության․ Reuters
15.02.2026 | 11:10
Մեկ զանգ, արագ արձագանք․ գործարկվել է 112 միասնական հեռախոսահամարը
15.02.2026 | 10:52
Եվրոպական 5 երկրներ ՌԴ-ին մեղադրել են Քիմիական զենքի կոնվենցիայի խախտման համար՝ Նավալնիի մահվան կապակցությամբ
15.02.2026 | 10:49
Ռոնալդուն վերադարձը խաղադաշտ նշել է գոլով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.02.2026 | 10:38
Վթարային ջրանջատում Կոտայքում
15.02.2026 | 10:13
Սաստիկ բքի, տեսանելիության բացակայության պայմաններում ճանապարհները ժամանակ առ ժամանակ փակվում են․ Ճանապարհային դեպարտամնետ
14.02.2026 | 23:13
Ալիևը Ռուսաստանին մեղադրել է Կիևում Ադրբեջանի դեսպանատանը հարվածելու համար
14.02.2026 | 22:27
ՔԿ-ն անդրադարձել է կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն
14.02.2026 | 21:32
Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունները կբացվեն փուլ առ փուլ․ Ռաուֆ Աղամիրզաև
14.02.2026 | 21:25
Մայր Աթոռը խստորեն դատապարտում է կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդումը
14.02.2026 | 20:05
«Տոտենհեմը» նոր գլխավոր մարզիչ ունի
14.02.2026 | 19:42
Հայ և ադրբեջանցի մասնագետները քննարկել են խաղաղության օրակարգի իրագործումն ու վստահության ամրապնդման քայլերը
14.02.2026 | 19:27
Ալեքսեյ Նավալնիի բիոնյութում Էպիբատիդին է հայտնաբերվել. փորձագետները հաստատում են թունավորումը
Բոլորը

«Հայկական կողմն ինքն է պատրաստակամություն հայտնել փոփոխություններ կատարել Հայաստանի Սահմանադրության մեջ», – այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ըստ Ադրբեջանի ղեկավարի՝ խաղաղության պայմանագրի ստորագրումը հնարավոր կդառնա այն բանից հետո, երբ Ադրբեջանի նկատմամբ «տարածքային պահանջները» բացառվեն Հայաստանի Սահմանադրությունից։

«Որքան շուտ դա տեղի ունենա, այնքան լավ։ Ես կարծում եմ, որ ժամանակ կորցնելու կարիք չկա»,- ընդգծել է Ալիևը։

Խաղաղության պայմանագրի տեքստի նախաստորագրումը Միացյալ Նահանգներում, Ալիևի խոսքով, հիմք է տալիս կարծելու, որ այն կստորագրվի, հակառակ դեպքում, ըստ նրա, դա կլինի Միացյալ Նահանգների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի նշան։

«Ես կասկած չունեմ, որ երբ Հայաստանի Սահմանադրությունը փոփոխվի, և հայկական կողմն ինքը հայտարարի նման փոփոխությունների անհրաժեշտության մասին, Ադրբեջանի նկատմամբ «տարածքային պահանջները» կբացառվեն դրանից։ Հակառակ դեպքում, դա, առաջին հերթին, Ամերիկայի Միացյալ Նահանգների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի նշան կլինի։ Որովհետև բոլորը գիտեն, և մեր դիրքորոշումը հասկանում են գրեթե բոլոր առաջատար միջազգային դերակատարները, այդ թվում՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Երբ խաղաղության համաձայնագիր է ստորագրվում, բոլոր հարցերը պետք է լուծվեն, և մեր նկատմամբ անհիմն «տարածքային պահանջները» պետք է բացառվեն դրանից։ Հետևաբար, ես կասկածներ չունեմ այս հարցում», – ընդգծել է Իլհամ Ալիևը։