Մենք ցանկանում ենք խաղաղություն, կապ և հաղորդակցություն, մեր երկրների միջև ինտեգրացիա ենք ուզում․ Ալիև

Լուրեր

29.04.2026 | 17:33
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն ամփոփել է Եվրոպայի առաջնությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 17:21
Սամվել Ալեքսանյանը մասնակցե՞լ է Ադրբեջանի փոխվարչապետի հետ հանդիպմանը․ նրան պատկանող մեքենան՝ Աղվերանից հեռացող ավտոշարասյան մեջ
29.04.2026 | 17:14
Փաշինյանը ԱԺ-ում ասաց` նեռվերիս հետ մի՛ խաղացեք, կհայտնվեք ԱԱԾ պադվալում. սա Ձեզ չի՞ հետաքրքրում․ Արթուր Խաչատրյանը՝ դատախազին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 17:07
Ինչպես Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունը հեռացավ Աղվերանից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 17:01
ՄԱԿ-ը հայտնում է, որ Իրանում պատերազմի սկզբից ի վեր մահապատժի է ենթարկվել առնվազն 21 մարդ, ձերբակալվել՝ 4000-ը
29.04.2026 | 16:58
Ադրբեջանի փոխվարչապետն Աղվերանից հեռացավ․ ՈւՂԻՂ
29.04.2026 | 16:51
Ուզո՞ւմ եք նույն ոճով պատասխանեմ Ձեզ, ոնց Դուք եք վիրավորում. դատախազը` Գեղամ Մանուկյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 16:42
ԵԱ․ Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի ամփոփումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 16:33
«Չերյոմուխա»-ի կիրառման դրվագը դատարան է ուղարկվելու. դատախազը` «Մարտի 1»-ի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 16:25
«Փակ միջոցառում է, սա էլ ռեժիմային գոտի է». ՊՊԾ աշխատակիցը՝ Մուստաֆաևի այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 16:17
Կրեմլը Հաղթանակի շքերթի «կրճատված ձևաչափը» բացատրում է Ուկրաինայի հարձակումներով
29.04.2026 | 16:06
Ծանրամարտի Հայաստանի հավաքականներն ամփոփել են Եվրոպայի առաջնությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 15:55
Պատասխաններն անսպասելի են. Վարդապետյանը` Աբրահամյանի տան վաճառքի, Նարեկ Նալբանդյանի հյուրանոցի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 15:47
Հայաստանում «Յուվենտուսի» ակադեմիայի տեխնիկական տնօրեն․ Իտալիայում քիչ ակումբներ ունեն այսպիսի պայմաններ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 15:35
Բեռնատարների հայ վարորդների՝ ՌԴ-ում գտնվելու ժամկետները երկարաձգվել են
Բոլորը

«Այսօրվա փաստաթուղթը, որը ստորագրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև, հստակ և հստակորեն ազդարարրում է մեր մտադրությունը։ Այն հայտարարում է, որ մենք ցանկանում ենք խաղաղություն, մենք ցանկանում ենք կապ և հաղորդակցություն։ Մենք մեր երկրների միջև ինտեգրացիա ենք ցանկանում,-  ԱՄՆ կատարած այցի արդյունքների վերաբերյալ ադրբեջանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հաղորդում է APA գործակալությունը։

Ալիևը նշել է, որ պետք է Ադրբեջանի և Նախիջևանի միջև անվտանգ անցում ապահովվի։

«Սա նաև օգուտ կբերի Հայաստանին։ Հայաստանի վարչապետի հետ իմ զրույցներից մեկի ժամանակ ես ասացի, որ Հայաստանը կդառնա տարանցիկ երկիր։ Դուք չգիտեք, թե ինչ է նշանակում լինել տարանցիկ երկիր, և դուք կարող եք դառնալ այդպիսին միայն Ադրբեջանի միջոցով։ Առանց Ադրբեջանի անհնար է դրան հասնել, և դուք նույնպես կտեսնեք դրա օգուտները։ Մենք ցանկանում ենք դառնալ լուրջ և ուժեղ տարանցիկ երկիր։ Մենք ցանկանում ենք միջանցքներ, որոնք անցնում են մեր տարածքով։ Սրանք այն հնարավորություններն են, որոնք Հայաստանին ներկայում պակասում են»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

Նրա խոսքով՝ այս երթուղին, որը կկրի Թրամփի անունը, պատմական նվաճում կլինի։

«Բայց մենք չպետք է ժամանակ կորցնենք։ Միացյալ Նահանգները կհսկի այս երթուղին, և ես հույս ունեմ, որ ներդրողները կգան։ Ներդրողները կձեռնարկեն այս կապի հաստատումը և, վերջին հաշվով, տարածաշրջանի բոլոր երկրները կշահեն դրանից»,- նշել է Ալիևը։

Հիշեցնենք, որ Վաշինգտոնում տեղի է ունեցել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը։