Ի՞նչ վիճակում են ՀՀ-ում խոսքի ազատությունն ու լրագրողների իրավունքների պաշտպանությունը․ հրապարակվել է զեկույց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.10.2026 | 12:39
SpaceX-ն առանց նախազգուշացման սահմանափակել է Starlink տերմինալների աշխատանքն Ուկրաինայի ԶՈւ-ի համար
14.10.2026 | 12:30
ԵԱՀԿ գործող նախագահ Իգնասիո Կասիսը հոկտեմբերի 15-ին կժամանի Հայաստան
14.10.2026 | 12:21
Ադրբեջանի մի շարք պետական ​​​​կառույցների կայքեր կիբերհարձակման են ենթարկվել
14.10.2026 | 12:10
Փաշինյանը խաղաղության մասին իր պատկերացումն է ներկայացրել // Սիբիհան Միրզոյանին Ուկրաինա է հրավիրել․ ԼՈՒՐԵՐ
14.10.2026 | 12:00
Վաղը մորքուրները, հորքուրները, քեռիները, առավել ևս՝ բաջանաղները թող չգան, ասեն՝ երեխաները չէին հասկանում․ Միկոյանը՝ 2-րդ նախագահին «կալանք տվողների» մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 11:52
«Իսլամի թշնամի, սիոնիստների խամաճիկ Ալիև»․ Անկարայում Ադրբեջանի դեսպանատան ու Ստամբուլում հյուպատոսության մոտ բողոքի ցույցեր են անցկացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 11:44
«Հարավային Կովկասում ԱՄՆ-ի և ԵՄ-ի շահերը չեն հակասում միմյանց»․ Միրզոյան
14.10.2026 | 11:32
Վատիկանը հաստատել է, որ Հռոմի պապ Լևոն XIV-ը վիրահատվել է թոքերի քաղցկեղի պատճառով
14.10.2026 | 11:24
«Դեպի Եվրոպա ընթացող գնացքի վերջնակետը ո՞րն է»․ «Ոչ ոք չգիտի, բայց երկուսս էլ՝ ՀՀ-ն և ԵՄ-ն, հաճույք ենք ստանում գործընթացից»․ Միրզոյան
14.10.2026 | 11:15
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարի, փաստաբանի և պատգամավոր Արթուր Խաչատրյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
14.10.2026 | 11:07
«Հնարավոր է՝ վաղն արթնանանք ու իմանանք, որ Հայաստան-Թուրքիա սահմանը բաց է»․ Միրզոյան
14.10.2026 | 11:02
Փախստականների աջակցությունից մինչև COP17․ ԱԳՄԱ-ում քննարկվել է ԱԶԲ-ի հետ համագործակցությունը
14.10.2026 | 10:56
Սևանի ափամերձ տարածքներում 613,7 մլն դրամ արժողությամբ 41 հողամաս է վերադարձվել պետությանը
14.10.2026 | 10:42
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 14-ի դրությամբ
14.10.2026 | 10:28
Գրեթե 500 ուկրաինական ԱԹՍ-ներ գրոհել են Մոսկվայի տարածաշրջանը․Սարատովի մարզում հարձակման է ենթարկվել Սբերբանկի տվյալների կենտրոնը
Բոլորը

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն 2018թ հրապարակել է  զեկույց, որը վերաբերում է Հայաստանում խոսքի ազատության վիճակին և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքներին։

Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց  ԽԱՊԿ նախագահ Աշոտ Մելիքյանը:

Ըստ Մելիքյանի՝ դիտարկված ժամանակահատվածը՝ 2018 թվականի երրորդ եռամսյակը, ներառել է Երևանի ավագանու ընտրությունները, անդրադարձ է կատարվել նաև ապրիլյան իրադարձությունների ժամանակ գրանցված խախտումներին։

«Այս երրորդ եռամսյակի առանձնահատկությունն այն է, որ այն ներառեց Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները։ Սովորաբար ընտրությունների շրջանում հետխորհրդային ժամանակներում, մեզանում իրավիճակը լարված էր լինում, ավելանում էին նաև տարատեսակ ճնշումներն ու հարձակումները լրագրողների և ԶԼՄ-ների նկատմամբ, բայց այս վերջին ընտրությունները տարբերվեցին լրագրողների և լրատվամիջոցների անկաշկանդ գործունեությամբ»,-ասաց ԽԱՊԿ նախագահը՝ նշելով, որ, այնուամենայնիվ, իրենք արձանագրել են մեկ ֆիզիկական բռնության և մեկ մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու փաստ։

Նեկայացնելով ԽԱՊԿ զեկույցում արձանագրված խախտումների վիճակագրությունը, Աշոտ Մելիքյանը նշեց․«Եթե մենք 2-րդ եռամսյակում գրանցել էինք ֆիզիկական բռության 19 դեպք, 3-րդ-ում արձանագրել ենք նման 2 դեպք, 2-րդ եռամսյակում գրանցել ենք լրագրողների վրա ճնշումների  23 դեպք, իսկ 3-րդ եռամսյակում՝ 13։ Սրան զուգահեռ, սակայն, տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքների խախտման առումով աճ ենք գրանցել․ 2-րդ եռամսյակում արձանագրել ենք նման 12 դեպք, իսկ 3-րդ եռամսյակում՝ 22 խախտման փաստ»,- 2018 թ 2-րդ և 3-րդ եռամսյակների զեկույցների համեմատական վիճակագրությունը ներկայացրեց Աշոտ Մելիքյանը։

Վերջինս նաև խոսեց հայաստանյան լրատվամիջոցների՝ քաղաքական և տնտեսական ճամբարների բաժանված լինելու մասին, ինչը, ըստ նրա, ավելի խորացավ, երբ  2-րդ նախագահ Ռ․ Քոչարյանը հայտարարեց մեծ քաղաքականություն վերադառնալու  մասին։

«Լրատվամիջոցների՝ տարբեր ճամբարների բաժանված լինելը սրվեց այդ ժամանակ, թեժ քաղաքական քննարկումները տեղափոխվեցին և՛ լրատվական դաշտ, և՛ սոցիալական ցանցեր, և մենք ականտես եղանք թշնամանքի դրսևորման։ ՀՀ-ում նաև առաջին անգամ  լրատվամիջոցը դատական հայց ներկայացրեց ընդդեմ լրագրողի ֆեյսբուքյան գրառման»,- ասաց Աշոտ Մելիքյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։