Հայաստանն ու Ադրբեջանը նախնական խաղաղության համաձայնագիր կստորագրեն․ Սպիտակ տուն

Լուրեր

16.02.2026 | 00:04
Հայաստանի գեղասահորդները հաջող մեկնարկեցին Օլիմպիական խաղերում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.02.2026 | 23:14
ՔՊ-ում տեղի ունեցած քվեարկության արդյունքները՝ 23։00-ի դրությամբ․ առաջին քառյակը
15.02.2026 | 22:34
ՔՊ-ում տեղի ունեցած քվեարկության առաջատարները․ նախնական արդյունքները՝ 22:00-ի դրությամբ
15.02.2026 | 21:40
Վարազդատ Լալայանը 35 կգ գերազանցեց Սիմոն Մարտիրոսյանին․ ծանրամարտի Հայաստանի չեմպիոնները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.02.2026 | 21:27
Եղիշե Մելիքյանը ներկա է եղել «Ինտեր» – «Յուվենտուս» խաղին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.02.2026 | 20:30
Ուկրաինայի պատերազմում ելքը կսահմանի Եվրոպայի ապագան․ Վոլֆգանգ Իշինգեր
15.02.2026 | 19:50
ԱՄՆ-ը կասկածի տակ չի դնում եվրոպական երկրների եզրակացությունները Նավալնիի էպիբատիդինով թունավորման վերաբերյալ․ Մարկո Ռուբիո
15.02.2026 | 19:16
Ներխուժման դեպքում պատերազմը կտեղափոխենք ՌԴ տարածք․ Էստոնիաի ԱԳ նախարար
15.02.2026 | 18:18
Ժամը 18:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն կցորդով տրանսպորտային միջոցների համար
15.02.2026 | 17:00
Վենեսուելայում գործողության ժամանակ ԱՄՆ-ն օգտագործել է Claude չաթբոտը. WSJ
15.02.2026 | 16:13
Մեծ Բրիտանիան Հյուսիսային Ատլանտիկա կուղարկի ավիակիր՝ «ռուսական ագրեսիան զսպելու և ստորջրյա ենթակառուցվածքները պաշտպանելու համար»
15.02.2026 | 15:53
Ուկրաինայում ձերբակալվել է էներգետիկայի նախկին նախարար Գերման Գալուշենկոն
15.02.2026 | 15:31
Վիզայի տրամադրումից հետո վիզայի հետ կապված ստուգումները չեն դադարում․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն
15.02.2026 | 15:11
Օդի ջերմաստիճանը փետրվարի 16-23-ը կանխատեսվում է նորմայից բարձր․ Լևոն Ազիզյան
15.02.2026 | 14:43
Մայր Աթոռը լինելու է Հայաստանում, եթե նույնիսկ ոմանց պատճառով Հայաստանի Հանրապետությունը չլինի. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյան
Բոլորը

Հայաստանն ու Ադրբեջանը Վաշինգտոնում նախնական խաղաղության համաձայնագիր կստորագրեն, որը նպատակ ունի ամրապնդել երկու երկրների միջև տնտեսական կապերը տասնամյակներ տևած հակամարտությունից հետո։ Reuters-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Աննա Քելլին։

«Նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է ողջունել երկու երկրների ղեկավարներին Սպիտակ տանը ստորագրման արարողությանը։ Նա առանձին համաձայնագրեր կստորագրի Հայաստանի և Ադրբեջանի հետ էներգետիկայի, տեխնոլոգիաների, տնտեսական համագործակցության, սահմանային անվտանգության, ենթակառուցվածքների և առևտրի ոլորտներում»,- ասել է նա։

Նշվում է, որ այս համաձայնագիրը կդառնա առաջին պաշտոնական փաստաթուղթը, որը կստորագրվի երկու երկրների միջև պատերազմի ավարտից ի վեր։

Ըստ հրապարակման՝ համաձայնագրի առանցքում նոր տարանցիկ միջանցքն է, որը ստացել է «Թրամփի երթուղի միջազգային խաղաղության և բարեկեցության համար» (TRIPP), և որը կկապի Ադրբեջանի հիմնական հատվածը Նախիջևանի հետ՝ անցնելով Հայաստանի հարավային մասով (մոտ 32-43 կմ)։ Այս երթուղին ուղղված է տարածաշրջանային տնտեսական ինտեգրման խթանմանը՝ ներառելով երկաթուղային, նավթագազային, օպտիկամանրաթելային ենթակառուցվածքներ։ Ընդգծվում է, որ այս համաձայնության արդյունքում ԱՄՆ-ը ստանձնում է առաջնորդող դեր միջանցքի կառուցման և շահագործման հարցում՝ այդպիսով նվազեցնելով Ռուսաստանի ազդեցությունը Հարավային Կովկասում։