ՀՀ-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի առանցքային տարրը «Թրամփի երթուղին» է․ աղբյուր

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները տեղեկատվական ճեպազրույց են անցկացրել այսօր նախանշված ԱՄՆ-Հայաստան-Ադրբեջան գագաթնաժողովի վերաբերյալ։ Խաղաղության համաձայնագրի առանցքային տարրը «Թրամփի երթուղին» է կամ TRIPP-ը։ Ֆեյսբուքյան գրառմամբ այս մասին հայտնել է ԱՄՆ-ում բնակվող ադրբեջանցի լրագրող Ալեքս Ռաուֆօղլուն։

«Պաշտոնյաները հաստատեցին, որ այն ապահովում է անխոչընդոտ կապը՝ միաժամանակ հարգելով Հայաստանի ինքնիշխանությունը։ Խաղաղության համաձայնագիրը ներկայացվում է նաև որպես աշխարհաքաղաքական հաղթանակ Արևմուտքի համար։ Պաշտոնյաները հայտարարեցին, որ նոր երթուղին կվիճարկի Ռուսաստանի և Իրանի ազդեցությունը տարածաշրջանում՝ ապահովելով անմիջական առևտրային և էներգետիկ կապ Հարավային Կովկասից դեպի Եվրոպա՝ շրջանցելով այդ երկու երկրները»,- գրել է նա։

Ըստ լրագրողի՝ ամերիկյան վարչակազմը կսկսի աշխատանքային խմբերի ձևավորումը՝ ճանապարհային քարտեզի մանրամասները կյանքի կոչելու համար, իսկ «Թրամփի երթուղու» շուրջ բանակցությունները, սպասվում է, որ կմեկնարկեն հաջորդ շաբաթ։

«Մի պաշտոնյա հայտնել է, որ ինը տարբեր օպերատորներ արդեն հետաքրքրություն են ցուցաբերել, որոնցից երեքը՝ ԱՄՆ-ից։ Նրանք ընդգծել են, որ նախագիծը կոմերցիոն նախաձեռնություն է, ոչ թե բարեգործություն, և նպատակ ունի ապահովել խաղաղություն գալիք սերունդների համար»,- նշել է Ռաուֆօղլուն։