Խուդաթյանը և ԱՄԷ դեսպանը քննարկել են ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան տիկին Նարիման Ալ Մուլլային։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Խուդաթյանը:
«Ողջունել եմ դեսպանին և ընդգծել, որ Հայաստանն ու ԱՄԷ-ն համագործակցության հարուստ օրակարգ ունեն։ Հանդիպման ժամանակ քննարկել ենք ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև էներգետիկ և ավիացիոն ոլորտներին վերաբերող հարցերին»,- գրված է նախարարի գրառման մեջ: