Թրամփը շահում է, Ալիևը շահում է, տուժում է Հայաստանը, շահում է Նիկոլ Փաշինյանը. Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Քաղաքական գործիչ Հայկ Խանումյանը, անդրադառնալով ԱՄՆ-ում նախատեսված Փաշինյան-Թրամփ-Ալիև եռակողմ հանդիպմանը, Factor TV-ի հետ զրույցում նշեց, որ տարածաշրջանային ճանապարհների հարցում որևէ գերտերություն չպետք է ներգրավված լինի։

«Եթե ճանապարհի հարցը չեն կարող լուծել միայն ՀՀ-ն ու Ադրբեջանը, դա արդեն խնդիր է։ Խաղաղության համաձայնագիրը պետք է կնքվեր Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ առանց միջնորդի»,- ասում է Խանումյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի կողմից ԱՄՆ-ին գործընթացում ներգրավելն ավելացնում է թշնամանքը տարածաշրջանում, և դա միայն այն բանի համար, որ Ադրբեջանը կապ հաստատի Նախիջևանի հետ։

«Թրամփը շահում է, Ալիևը շահում է, տուժում է Հայաստանը, շահում է Նիկոլ Փաշինյանը։ Վերջինիս անհրաժեշտ է մի թուղթ, որը ցույց կտա իր ընտրողներին, թե խաղաղություն է բերել։ Դրա համար էլ համաձայնագիրը վերցրել է և ընկել Ալիևի հետևից»,- ասաց Խանումյանը։

Նա հավելեց, որ Փաշինյանի հիմնական նպատակը 2026 թվականի ընտրություններին վերարտադրվելն է, և այդ ճանապարհին նա հրաժարվում է փոխադարձության սկզբունքից։ 

«Մենք արդեն տեսել ենք, թե ինչպես է Ռուսաստանը մեր հաշվին առևտուր արել։ Ճանապարհին որևէ գերտերություն չպետք է լինի»,- ընդգծեց Խանումյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան