Ռուսական զորքերը 108 ԱԹՍ-ով հարվածել են Ուկրաինային․ Կիևի մարզում երեք մարդ է վիրավորվել

Լուրեր

07.09.2026 | 22:53
Գավառում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է
07.09.2026 | 22:38
Ադրբեջանը Կասպից ծովում ստեղծում է անօդաչու նավատորմ․ ի՞նչ կփոխեն Ալիևին ներկայացված SALVO-ն և KAYRA-ն
07.09.2026 | 22:24
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.09.2026 | 22:10
Հայտնի է՝ ով կքննի Գարեգին Բ-ի գործը․ Վճռաբեկը հրապարակել է որոշումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:58
Երրորդ դեպքը 5 ամսում․ ի՞նչ է կատարվում Բյուրեղավանի խմելու ջրի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:45
Տարածվող տեսանյութը հին է. Նարեկ Նալբանդյանը բերման է ենթարկվել մեկուկես տարի առաջ
07.09.2026 | 21:33
Volkswagen-ը գերմանական ավտոգործարաններից մեկը վերափոխում է՝ իսրայելական պաշտպանական տեխնիկա կարտադրի
07.09.2026 | 21:14
Հոբարձիում հյուրատան մոտ փոխհրաձգություն է եղել․ ոստիկանները բացահայտել են սպանության փորձի դեպքը. ՆԳՆ
07.09.2026 | 21:00
Փաշինյանը Պուտինի հետ կքննարկի ՌԴ-ի հեռացման պայմանները՝ ռազմաբազա, երկաթուղի․ Կրեմլը սակարկում է ժամանակը․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 20:46
Հայաստանի և Լատվիայի քաղաքական երկխոսությունը պետք է վերածել կոնկրետ տնտեսական արդյունքների. Միրզոյան
07.09.2026 | 20:36
Միրզոյանը և Լատվիայի նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ
07.09.2026 | 20:16
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում British American Tobacco ծխախոտի գործարանին
07.09.2026 | 20:00
Փաշինյանենք ԵՄ գնում են՝ «չերեզ» Մոսկվա․ ես անդամակցելու կողմնակից եմ, հանրաքվե լինի՝ կողմ կքվեարկեմ․ Հարություն Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 19:48
«ՌԻԱ Նովոստի»-ի մոլորեցնող վերնագիրը․ ինչ է իրականում ասել Եվրահանձնաժողովի խոսնակը Հայաստանի վիզաների ազատականացման մասին
07.09.2026 | 19:32
Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի գլխավոր տնօրենի պաշտոնի համար կանցկացվի նոր մրցույթ
Բոլորը

Օգոստոսի լույս 8-ի գիշերը ռուսական զորքերը հարվածել են Ուկրաինայի 108 անօդաչու թռչող սարքերով, դրանցից 82-ը ոչնչացվել են, հայտնում է Ուկրաինայի զինված ուժերի օդուժը, փոխանցում է Current time-ը։

Ըստ ուկրաինական զինվորականների՝ գրանցվել է 26 անօդաչու թռչող սարքերի անկում տասը տեղանքում, ինչպես նաև անօդաչուների բեկորների անկում ութ վայրերում։

Կիևի մարզի Բուչայի շրջանում հարձակման հետևանքով մասնավոր հատվածում հրդեհներ են գրանցվել, տներ են վնասվել, երեք մարդ վիրավորվել է: Մարզային վարչակազմի ղեկավար Նիկոլայ Կալաշնիկի տվյալներով՝ տուժել են 16, 56 եւ 80 տարեկան կանայք:

Սումիում ոչ բնակելի շենքեր, խանութ և մեքենա է վնասվել: Ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Գրիգորովը հայտնել է, որ 54-ամյա տղամարդ  է վիրավորվել, բժիշկներն տեղում օգնություն են ցուցաբերել նրան։

Շոստկինսկի համայնքում վնասվել են մի քանի բազմահարկ շենքեր, ավտոմեքենաներ և սոցիալական ոլորտի օբյեկտներ: Վնասի չափերը պարզվում են:

Նիկոպոլի շրջանի Պոկրսկայա, Միրովսկայա և Մարգանեցի շրջաններում FPV տիպի անօդաչուների հարվածների և հրթիռակոծության հետևանքով հանրակացարան, երկու տնտեսական շինություն, երկու ավտոտնակ և ավտոմեքենա է վնասվել։ Երեք մասնավոր տուն քանդվել է, հաղորդել է Դնեպրոպետրովսկի մարզի ղեկավար Սերգեյ Լիսակը: