Հալաբյան փողոցում ենթակայան ու շենքի տանիքի փայտե կառուցատարրեր են այրվել

Լուրեր

03.07.2026 | 17:43
Հայաստանցի բասկետբոլիստն ընտրվել է NBA G League International Draft-ում
03.07.2026 | 17:30
Հաստատվել են 2026 թվականի լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերը
03.07.2026 | 17:18
Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.07.2026 | 17:03
Մոլդովայի վարչապետն անսպասելի հրաժարական է տվել
03.07.2026 | 16:57
ՀՀ դրոշը՝ բոլոր բնակավայրերի հիմնական մուտքերի մոտ, պատգամավորները երդման նոր տեքստ ունեն
03.07.2026 | 16:45
Ես մասնակից չեմ եղել ծեծկռտուքին, բայց քննադատում եմ բռնությունը. Շենգավիթի թաղապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.07.2026 | 16:34
Կապակցվածությունը կարող է օգնել Հարավային Կովկասում կայուն խաղաղության ապահովմանը․ Մարթա Կոս
03.07.2026 | 16:31
Հայտնի է՝ ինչու Փաշինյանը Թեհրան չի մեկնել կառավարական ինքնաթիռով
03.07.2026 | 16:25
Նովոռոսիյսկում բենզինը վերջացել է․ այստեղ է գտնվում Ռուսաստանի նավթային հիմնական նավահանգիստներից մեկը
03.07.2026 | 16:17
ՀՀ-ից երկար բացակայած քաղաքացիները չեն կարողանա մասնակցել ԱԺ ընտրություններին և հանրաքվեներին
03.07.2026 | 16:06
Փաշինյանը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.07.2026 | 15:56
Ռուսական բանակն Ուկրաինայի մի քանի շրջաններում տների և բենզալցակայանների վրա է հարձակվել. զոհեր կան
03.07.2026 | 15:47
Ընտրակաշառքի համար պատիժները խստացվեցին․ ԱԺ-ն ընդունեց նախագիծը
03.07.2026 | 15:32
Վայոց ձորում մեղրի փառատոն կանցկացվի
03.07.2026 | 15:19
Գռեհիկ ռեպլիկներ են անում, պետք է կանխատեսեն, որ դա կարող է վերածվել ավելի մեծ բաների. Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Օգոստոսի 7-ին, ժամը 16:50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հալաբյան փողոցի շենքերից մեկի մոտակայքում այրվում է ենթակայան։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ բժշկական ապահովման հերթապահ և  Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել շենքի 1-ին հարկում գտնվող ենթակայանում, որը տարածվել է վերին հարկեր և տանիք:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։26-ին, մարվել՝ 18։44-ին։

Այրվել են ենթակայանը, շենքի 2-րդ հարկի բնակարաններից մեկի փակ պատշգամբի պատուհանը, շենքի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 1․5 քմ), ջերմահարվել՝ մի շարք բնակարանների պատշգամբների պատուհանները: