Պուտինը ԱՄԷ-ն անվանել է Թրամփի հետ հանդիպման հարմար վայրերից մեկը

Լուրեր

31.07.2026 | 13:29
Նարեկ Կարապետյանի առանձնատան խուզարկությունն ավարտվել է, ոչինչ չեն տարել. Դավիթ Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 13:18
Իշխող ուժի կողմից արդարադատության ընտրովի կիրառումը նշանակում է՝ երկրում այն չկա․ Տիգրան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 13:07
ՊԵԿ-ը 78.4 մլն դրամի չվճարված հարկ է բացահայտել Ծառուկյանի «Մուլտի Ռեստ Հաուս» հյուրանոցում
31.07.2026 | 12:56
Ստամբուլի հայկական գերեզմանտան վրա հարձակվողն ընդունել է մեղքը
31.07.2026 | 12:50
Ջանես Նազարյանն ամփոփել է Բաքվում նվաճած չեմպիոնությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 12:45
Anthropic-ի ԱԲ մոդելները դուրս են եկել վերահսկողությունից ու հարձակվել երեք ընկերությունների համակարգերի վրա
31.07.2026 | 12:34
Ի՞նչ անենք, իր նման մարդ բռնել տա՞նք. Նարեկ Կարապետյանը` Փաշինյանի մեղադրանքների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 12:25
«Բավարիան» 15 գոլ է խփել ընկերական խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 12:17
Ալեքսան Ալեքսանյանը կշարունակի մնալ կալանքի տակ
31.07.2026 | 12:10
Նարեկ Կարապետյանի տանը խուզարկություն է// «Մուլտի Վելնես»-ը վերաբացվել է հեռացված ցուցանակով․ ԼՈՒՐԵՐ
31.07.2026 | 11:59
Մարոկկոյից հազարավոր միգրանտներ խախտել են սահմանն ու ներխուժել Իսպանիա․ Մադրիդը զորքեր է տեղակայում Սեուտայում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 11:50
Հեռացվել է «Մուլտի Վելնես» անվանումը, քաղաքապետարանի դրոշն է բարձրացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 11:45
«Հայաստանի ժողովրդավարական հետագիծը ընտրություններից հետո» թեմայով քննարկում. ՈՒՂԻՂ
31.07.2026 | 11:41
Դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցադիմումն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի․ Քոչարյանը նրան նաև 200 հազար դրամ փաստաբանի վարձատրության գումար պետք է վճարի
31.07.2026 | 11:36
12 թիմով մեկնարկում է ֆուտբոլի Հայաստանի առաջնությունը
Բոլորը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման հարմար վայրերից մեկը Արաբական Միացյալ Էմիրություններն է (ԱՄԷ): Դրանից կարճ ժամանակ առաջ նա բանակցություններ է վարել ԱՄԷ նախագահ Մոհամմեդ բին Զայեդ ալ Նահյանի հետ:

«Մենք շատ ընկերներ ունենք, ովքեր պատրաստ են օգնել մեզ կազմակերպել նման միջոցառում: Մեր ընկերներից մեկը ԱՄԷ-ի նախագահն է: Կարծում եմ՝ մենք կորոշենք, բայց սա բավականին հարմար վայրերից մեկը կլինի»,- լրագրողներին ասել է Վլադիմիր Պուտինը՝ Կրեմլում ԱՄԷ նախագահ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ բանակցություններից հետո, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ռուսաստանի նախագահը նաև ասել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ իր հանդիպման համար պայմանների ստեղծումը դեռևս շատ հեռու է։

Ավելի վաղ Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովը հայտնել էր, որ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթկոֆը Կրեմլում կայանալիք բանակցությունների ընթացքում Ռուսաստանի նախագահին առաջարկել է հանդիպում անցկացնել ոչ միայն Թրամփի, այլև Զելենսկիի հետ։

«Ինչ վերաբերում է եռակողմ հանդիպման տարբերակին, որը ինչ-ինչ պատճառներով քննարկվել է երեկ Վաշինգտոնում, այս տարբերակը պարզապես հիշատակվել է ամերիկացի ներկայացուցչի կողմից Կրեմլում կայացած հանդիպման ժամանակ։ Սակայն այս տարբերակը հատուկ չի քննարկվել։ Ռուսական կողմն այն ամբողջությամբ թողել է առանց մեկնաբանության»,- ասել է Ուշակովը։

Նա նաև հայտնել է, որ Պուտինի և Թրամփի հանդիպման վայրը համաձայնեցված է, և այն կհայտարարվի մի փոքր ավելի ուշ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի