Ղազախստանը հայտնել է, որ ադրբեջանական օդանավի կործանման մասին զեկույցը սպասվում է տարեվերջին

Լուրեր

06.11.2026 | 18:05
Ռաֆայել Նադալը կարող է դառնալ «Ռեալի» նախագահը
06.11.2026 | 17:54
ՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վատ վիճակում, իշխանության խնդրանքով Սամվել Կարապետյանն այն գնեց. Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:43
«Սուրմալու» և «Փեթակ» առևտրի կենտրոններում հայտնաբերվել են կեղծված պիտանիության ժամկետով «Կինդեր» քաղցրավենիքներ
06.11.2026 | 17:34
Ալիևը կնոջ հետ այցելել է Արցախ, մասնակցել բնակավայրերի և նոր գործարանի բացմանը
06.11.2026 | 17:33
Սուպերհամակարգիչը կանխատեսել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին
06.11.2026 | 17:25
Ապագան ցույց կտա. Կադաստրի ղեկավարը` Արծվաշենը «աջ ու ձախ տանելու» մասին
06.11.2026 | 17:17
Գազը մինչև մարտ չի կարող թանկանալ. Մեսրոպ Մեսրոպյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:07
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են տրանսպորտի, լոգիստիկայի և առևտրի ոլորտներում համագործակցության ընդլայնումը
06.11.2026 | 16:55
ՔՊ-ից միջամտություն չի եղել. Աղաջանյանը` Վարդանյանի ՍԴ նախագահ ընտրվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:51
«Բաքու այցի դեպքում իմ հնարավոր ձերբակալության մասին հրապարակումներ են եղել»․ Զոնաբենդը՝ հայ գերիներին այցելելու խոչընդոտների մասին
06.11.2026 | 16:47
Պապոյանն աշխարհից երկու անգամ կտրված է. Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:38
ԵՏՄ զեկույցը ՀՀ-ում է գրվել, հղումներ կան, որ ընդդիմադիր թերթերի կայք են տանում. Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:36
Ծանրամարտի ԱԱ. Գարիկ Կարապետյանը զրո ստացավ
06.11.2026 | 16:29
Թուրքիայի խորհրդարանը հաստատել է Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական համաձայնագիրը
06.11.2026 | 16:18
Անհիմն կերպով ՌԴ-ն սահմանափակել է ՀՀ ապրանքների մուտքը. Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտակայքում AZAL-ի օդանավի կործանման հետաքննության վերջնական զեկույցը կարող է հրապարակվել մինչև 2025 թվականի վերջը։ Այս մասին հայտարարել է Ղազախստանի փոխվարչապետ Կանատ Բոզումբաևը, գրում է Ինտերֆաքսը։

«Ինչ վերաբերում է AZAL-ի ավիաղետին․ այժմ վերլուծության փուլն ավարտվում է՝ անցնելով վերջնական զեկույցի պատրաստման փուլին։ Մի քանի ամսից կլինի վերջնական զեկույցը։ Կարծում եմ՝ այն պատրաստ կլինի մինչև տարեվերջ»,- Աստանայում կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է Բոզումբաևը։

Նա, միաժամանակ, նշել է, որ գլխավոր հարցը մնում է այն, թե ինչպես է օդանավը վնասվել։

«AZAL-ի հետ կապված միակ հարցը, որը ես չէի ցանկանա քաղաքականացնել, այն է, թե ինչպես է այն վնասվել։ Արտաքին առարկաների բեկորները գտնվում էին ֆյուզելաժում, ամբողջությամբ հեռացվել են քննչական աշխատանքային խմբի կողմից և ուղարկվել Գլխավոր դատախազության կողմից պայթուցիկ նյութերի և դատաբժշկական փորձաքննության։ Մենք սպասում ենք դրանց ավարտին։ Մենք գիտենք, թե երբ է օդանավը վնասվել, բայց չգիտենք, թե ինչով է այն վնասվել։ Այս հարցին պատասխանելու համար մեզ անհրաժեշտ են իրավապահ մարմինների կողմից անցկացված այդ փորձաքննությունների արդյունքները»,- ասել է Բոզումբաևը։

Նա նշել է, որ դժվար է ասել, թե երբ պատրաստ կլինեն այդ փորձաքննությունները։

2024 թվականի դեկտեմբերի 25-ին Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտակայքում վթարի էր ենթարկվել AZAL-ի J2-8243 չվերթի Embraer 190AR ուղևորատար օդանավը։ Դրանում եղել է 67 մարդ՝ 62 ուղևոր և անձնակազմի 5 անդամ։ Վթարի հետևանքով զոհվել է 38 մարդ, 29-ը՝ ողջ մնացել։ Աղետի պատճառը հակաօդային հրթիռային հարվածն էր, որը, ենթադրաբար, արձակվել է ռուսական «Պանցիր-Ս1» հակաօդային համակարգից: Ռուսաստանի հարավում անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման սկսվելուց հետո հակաօդային պաշտպանությունը բերվել էր բարձր պատրաստվածության վիճակի:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էլ օրերս հայտարարել էր, որ Բաքուն միջազգային հայց է պատրաստում Ռուսաստանի դեմ՝ 2024 թվականի վերջին «Ադրբեջանական ավիաուղիների» (AZAL) օդանավի կործանման պատճառով:

Միաժամանակ, ադրբեջանական լրատվամիջոցները վերջերս բացահայտնել էին օդանավը խոցելու հրաման տված ռուս հրամանատարի ինքնությունը՝ նշելով, որ նրա պաշտոնը բարձրացվել է։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի