Ուկրաինացիները հացադուլ են հայտարարել ՌԴ-ի և Վրաստանի սահմանին

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Ռուսաստանից արտաքսվելուց հետո Վրաստանի հետ սահմանին մնացած Ուկրաինայի առնվազն 15 քաղաքացիներ հացադուլ են հայտարարել։ Օգոստոսի 6-ի առավոտյան նրանք համապատասխան հայտարարություն են ներկայացրել Վրաստանի մաքսային ծառայության ղեկավարին։ Այս մասին հաղորդում է «Նովայա գազետա Եվրոպա»-ն՝ հղում անելով աղբյուրներին, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Ուկրաինացիները պահանջում են, որ Ուկրաինայի հյուպատոսն այցելի Վրաստանի սահմանային «Վերին Լարս-Դարյալի» անցակետի բուֆերային գոտի, որտեղ իրենք գտնվում են։ Նրանք նաև ցանկանում են հասնել բժշկական օգնության, իրենց կալանքի պատճառների և իրավական կարգավիճակի վերաբերյալ բացատրության, Ուկրաինա անցնելու և Ռուսաստան չվերադառնալու երաշխիքներ ստանալ, ինչպես նաև ազատ արձակվել նկուղից, որտեղ պահվում են։

Հացադուլի մասին հայտարարությունն ուղարկվել է նաև Վրաստանում Ուկրաինայի դեսպանատուն, Վրաստանի օմբուդսմենի գրասենյակին, Վրաստանի գլխավոր դատախազությանը, Amnesty International և Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպություններին, ինչպես նաև Վրաստանում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալությանը։

«Դարյալին» միակ սահմանային անցակետն է, որով Ռուսաստանից արտաքսված ուկրաինացիները կարող են լքել երկիրը: Հունիսի 5-ից ի վեր մոտ 100 ուկրաինացիներ, հիմնականում՝ տղամարդիկ, պահվում են նեղ, առանց պատուհանների նկուղում, շատերը՝ առանց փաստաթղթերի: Նրանցից մի քանիսը նախկին բանտարկյալներ են, որոնք արտաքսվել են Ռուսաստանից իրենց պատիժը կրելուց հետո, մյուսները՝ քաղաքացիական անձինք, որոնք դեմ են արտահայտվել Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժմանը:

Վրաստանի իշխանությունները հայտարարում են, որ ձերբակալված ուկրաինացիների մեծ մասն ունեցել է հատկապես ծանր հանցագործությունների համար քրեական անցյալ, չունի սահմանը հատելու համար անհրաժեշտ փաստաթղթեր, և նրանց մուտքը երկիր «սպառնալիք է ներկայացնում»։

Օգոստոսի 3-ին Ուկրաինայի ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը հերքել էր Մոսկվայի կողմից տարածված տեղեկատվությունը Վրաստանի սահմանից իր 90 քաղաքացիներին չընդունելու մասին։

Կիևը հայտարարել է, որ ուկրաինական կողմը համակարգված աշխատանք է տանում քաղաքացիների վերադարձի ուղղությամբ՝ հաստատված քաղաքացիության առկայության դեպքում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի