Փաշինյանը Զելենսկու նման պիտի ասի՝ ոչ,«պայթեցնի» Սպիտակ տունը և դուրս գա, եթե հակահայ պայմանագիր առաջարկվի. Հրաչյա Արզումանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.07.2026 | 13:40
ԿՈՆԿԱԿԱՖ-ը ևս միացել է ՖԻՖԱ-ի դեմ բոյկոտին
31.07.2026 | 13:29
Նարեկ Կարապետյանի առանձնատան խուզարկությունն ավարտվել է, ոչինչ չեն տարել. Դավիթ Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 13:18
Իշխող ուժի կողմից արդարադատության ընտրովի կիրառումը նշանակում է՝ երկրում այն չկա․ Տիգրան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 13:07
ՊԵԿ-ը 78.4 մլն դրամի չվճարված հարկ է բացահայտել Ծառուկյանի «Մուլտի Ռեստ Հաուս» հյուրանոցում
31.07.2026 | 12:56
Ստամբուլի հայկական գերեզմանտան վրա հարձակվողն ընդունել է մեղքը
31.07.2026 | 12:50
Ջանես Նազարյանն ամփոփել է Բաքվում նվաճած չեմպիոնությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 12:45
Anthropic-ի ԱԲ մոդելները դուրս են եկել վերահսկողությունից ու հարձակվել երեք ընկերությունների համակարգերի վրա
31.07.2026 | 12:34
Ի՞նչ անենք, իր նման մարդ բռնել տա՞նք. Նարեկ Կարապետյանը` Փաշինյանի մեղադրանքների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 12:25
«Բավարիան» 15 գոլ է խփել ընկերական խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 12:17
Ալեքսան Ալեքսանյանը կշարունակի մնալ կալանքի տակ
31.07.2026 | 12:10
Նարեկ Կարապետյանի տանը խուզարկություն է// «Մուլտի Վելնես»-ը վերաբացվել է հեռացված ցուցանակով․ ԼՈՒՐԵՐ
31.07.2026 | 11:59
Մարոկկոյից հազարավոր միգրանտներ խախտել են սահմանն ու ներխուժել Իսպանիա․ Մադրիդը զորքեր է տեղակայում Սեուտայում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 11:50
Հեռացվել է «Մուլտի Վելնես» անվանումը, քաղաքապետարանի դրոշն է բարձրացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 11:45
«Հայաստանի ժողովրդավարական հետագիծը ընտրություններից հետո» թեմայով քննարկում. ՈՒՂԻՂ
31.07.2026 | 11:41
Դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցադիմումն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի․ Քոչարյանը նրան նաև 200 հազար դրամ փաստաբանի վարձատրության գումար պետք է վճարի
Բոլորը

«Ռուսաստանը թուլանում է և դուրս է գալու Հարավային Կովկասից, մենք պետք է հասկանանք՝ արդյո՞ք ԱՄՆ-ը մեզ տալու է անվտանգության երաշխիքներ, որ ՌԴ-ն գնալուց չի  «պայթեցնելու» Հայաստանը»,- Factor TV-ի հետ զրույցում նման հարցադրում է անում քաղաքական գիտությունների դոկտոր, ռազմական և ազգային անվտանգության հարցերով փորձագետ Հրաչյա Արզումանյանը՝ Փաշինյանի ԱՄՆ-ում կայանալիք հանդիպմանն ընդառաջ։
«Եթե ՌԴ-ն դուրս է գալիս և ԱՄՆ-ն հայտարարում է մտնել այդ տեղը, ինչպե՞ս է մտնում, որպես ԱՄՆ, Թուրքիայի՞ տեսքով, որպես ռազմական և ռազմավարական դաշնակից, թե՞ պատրաստվում են մտնել Ֆրանսիայով, Եվրոպայով»,-ասում է Հրաչյա Արզումանյանը։
Ըստ փորձագետի՝ Նիկոլ Փաշինյանը պետք է պատրաստ լինի Թրամփին ասել՝ ոչ, եթե Հայաստանի ազգային շահերին սպառնալիք պարունակող առաջարկներ լինեն։
«Նիկոլ Փաշինյանը մինչ այսօր նահանջում է, այս պարագայում կկարողանա՞ ասել՝ ոչ, եթե չկարողանա ասել ՝ ոչ, ապա անուղղակի կարող է սպառնալիքի տակ դնել իր իշխանությունն ու կյանքը, որովհետեև ազգային շահերի ոտնահարումն, ի վերջո, պայթում է, կապ չունի իր վերադարձից երկու օր հետո, թե երկու ամիս հետո, դա պայթելու է։ Փաշինյանը սա զգալու է որպես քաղաքական գործիչ, որ կան հարցեր, որոնք անցնել չի կարելի։
Այսօր քաղաքական հարաբերությունները ԱՄՆ-ի հետ շոուի նման են։ Փաշինյանը Թրամփի հետ պետք է խոսի որպես պոպուլիստ, պետք է պատրաստ լինի օգտագործել իր դերասանական ոճերը, որ կարողանա Թրամփի հետ նույն ալիքի վրա լինել։ Հույս ունեմ, որ Փաշինյանը այս խաղի համար կընտրի հայերեն լեզուն։ Այս քաղաքականությունը կարող է վճռական դեր խաղալ ՀՀ-ի համար։ Ստացվում է, որ երկու անկանխատեսելի քաղաքական գործիչները հանդիպում են, Փաշինյանը պետք է պատրաստ լինի Թրամփին ասել՝ ոչ։ Զելենսկի-Թրամփ հանդիպում է լինելու, պետք է պատրաստվես ամենավատ սցենարին, քանի որ Թրամփը սիրում է կանգնել ուժեղի կողքը, նա սիրում է ավտորիտարներին՝ Պուտինին, Էրդողանին։ Պետք է Զելենսկու նման ասես՝ ոչ, «պայթեցնես» Սպիտակ տունը և դուրս գաս․ այդ ժամանակ այլ պայմանագիր կնքելու հնարավորություն կլինի»,-ասում է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։
Նարեկ Կիրակոսյան