Բաքուն «հարևան պետությանը» մեղադրում է տեղեկատվական արշավի, ոչ բարեկամական գործողությունների մեջ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Ադրբեջանի Միլլի Մեջլիսի արտաքին միջամտության և հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի հանձնաժողովը հայտարարություն է տարածել, իբր, երկրի դեմ իրականացվող տեղեկատվական արշավի կապակցությամբ։ Հայտարարության մեջ ասվում է, որ հանձնաժողովը Facebook սոցիալական ցանցի միջոցով հետևում է հարևան պետություններից մեկի տարածքից Ադրբեջանի դեմ իրականացվող շարունակական ոչ բարեկամական գործողություններին։

«Այսպիսով, մի շարք էջերի միջոցով, ինչպիսիք են «Echo of Baku», «Azeri Horizon», «Xəbər24», «Merry you», «Azerbaijan Pulse», «Az insight» և այլն, նպատակային փորձեր են ձեռնարկվում՝ միջամտելու Ադրբեջանի տեղեկատվական տարածքին՝ ուղղված հասարակական կարծիքի խեղաթյուրմանը և պետության հաջող ներքին և արտաքին քաղաքականության վարկաբեկմանը»,- ասվում է տեղեկատվության մեջ։

Նշվում է, որ Facebook-ում ադրբեջաներենով մանիպուլյատիվ նյութեր հրապարակելուց հետո օգտատերերին խրախուսվում է անցնել այլ հարթակներ, ինչը կարող է հանգեցնել օգտատիրոջ տվյալների հավաքագրմանը։

«Մենք տեղեկացնում ենք մեր քաղաքացիներին, որ պետական մարմինների հետ համակարգված կերպով նման տեղեկատվական գործողությունների դեմ ձեռնարկվում են համապատասխան միջոցներ։ Մենք նաև տեղեկացնում ենք, որ Meta ընկերությանն ուղղված դիմումների արդյունքում մեզ հաջողվել է փակել այս էջերը, որոնք իրականացնում են հակաադրբեջանական գործունեություն։ Մենք կոչ ենք անում քաղաքացիներին զգույշ լինել և չվստահել նման տեղեկատվությանը։ Հանձնաժողովը պարբերաբար տեղեկացնում է հանրությանը մեր երկրի դեմ ուղղված հիբրիդային սպառնալիքների մեթոդների և գործիքների մասին»,- ասվում է հայտարարության մեջ։

Դրանում, սակայն, չի նշվում, թե Ադրբեջանի հարևան որ երկրի մասին է խոսքը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի