Վրաստանում 24 դիվանագիտական առաքելություններ դատապարտել են լրագրող Մզիա Ամագլոբելիի ազատազրկման դատավճիռը

Լուրեր

04.04.2026 | 12:13
Մի քիչ համբերեք, կիմանաք. Սերժ Սարգսյանը դեռ չբացահայտեց՝ որ ուժին են աջակցելու ընտրություններին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.04.2026 | 12:00
«Հայոց Համազգային Միասնությունը» չի մասնակցի ընտրություններին․ Միհրան Պողողսյանը կոչ է անում այլ ուժի ձայնը տալ
04.04.2026 | 11:55
Երևանի Կենտրոն վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
04.04.2026 | 11:48
Հովհաննես Բաչկովը հաղթել է նոկաուտով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.04.2026 | 11:38
ՀՀԿ 18-րդ Համագումար․ ՈւՂԻՂ
04.04.2026 | 11:31
Վթարային ջրանջատում Արարատի և Արմավիրի մարզերում
04.04.2026 | 11:15
Իսակովի պողոտայում 3 ավտեմեքենա է բախվել․ վարորդներից մեկը հոսպիտալացվել է
04.04.2026 | 11:05
Երկրաշարժ Վան քաղաքից 40 կմ-հյուսիս
04.04.2026 | 11:00
Ջրամբարում քաղաքացիներ են ջրահեղձ եղել․ ՆԳՆ
04.04.2026 | 10:46
Լարս ավտոճանապարհը բաց է
04.04.2026 | 10:29
Արտարժույթների փոխարժեքները՝ ապրիլի 4-ի դրությամբ
04.04.2026 | 10:09
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
03.04.2026 | 23:13
NASA-ն հրապարակել է Երկրի նոր լուսանկարը
03.04.2026 | 22:59
Ով է ՔՊ-ի ընտրական ցուցակում. Փաշինյանը հրապարակել է ցանկը
03.04.2026 | 22:54
Հնդկաստանն ու Ադրբեջանը վերականգնում են հարաբերությունները
Բոլորը

Վրաստանում 24 դիվանագիտական առաքելություններ համատեղ հայտարարություն են տարածել լրագրող Մզիա Ամագլոբելիի վերաբերյալ դատարանի որոշման կապակցությամբ: Հայտարարությունը հրապարակվել է Վրաստանում Լեհաստանի դեսպանատան կողմից սոցիալական ցանցերում։

Հայտարարության մեջ դիվանագիտական առաքելությունները դատապարտում են Մզիա Ամագլոբելիի գործով դատավճիռը և կոչ են անում անհապաղ ազատ արձակել 2լրագրողին։

«Մենք՝ Ավստրիայի, Բելգիայի, Կանադայի, Չեխիայի, Դանիայի, Էստոնիայի, Եվրամիության, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իսլանդիայի, Իռլանդիայի, Իտալիայի, Լատվիայի, Լիտվայի, Լյուքսեմբուրգի, Նիդերլանդների, Նորվեգիայի, Լեհաստանի, Ռումինիայի, Իսպանիայի, Շվեդիայի, Ուկրաինայի և Միացյալ Թագավորության դիվանագիտական ​​ներկայացուցչությունները, ներկայացնելով Մեդիայի ազատության կոալիցիայի անդամ պետությունները և Վրաստանում դրանց հետ կապված դեսպանատները, դատապարտում ենք Մզիա Ամագլոբելիի համար 2 տարվա ազատազրկման անհամաչափ և քաղաքականացված դատավճիռը»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ Մզիա Ամագլոբելիի գործը խորանում է նրա երկարատև նախնական կալանքի պատճառով, որի ընթացքում նրա առողջությունը, մասնավորապես՝ տեսողությունը, զգալիորեն վատթարացել է։

Ընդգծվում է, որ Մզիա Ամագլոբելիի դեպքը, ինչպես նաև «Բաթումելեբի» և «Նետգազետի» պարբերականների դեմ ճնշումները Վրաստանում լրագրողների նկատմամբ աճող սպառնալիքների, այդ թվում՝ անպատիժ բռնության և իրավական հետապնդման օրինակներ են, ինչը երկրի միջազգային պարտավորությունների՝ լրատվամիջոցների և խոսքի ազատությունը պաշտպանելու ակնհայտ խախտում է։

«Մենք վերահաստատում ենք Մեդիայի ազատության կոալիցիայի 2024 թվականի դեկտեմբերի 20-ի հայտարարությունը, որը դատապարտում է լրագրողների և լրատվամիջոցների աշխատակիցների նկատմամբ ցանկացած տեսակի սպառնալիք և բռնություն։ Մենք համերաշխություն ենք հայտնում Մզիա Ամագլոբելիին և կոչ ենք անում նրան անհապաղ ազատ արձակել»,- ասվում է 24 դիվանագիտական առաքելությունների հայտարարության մեջ։

Հավելենք, որ Բաթումիի քաղաքային դատարանը լրագրող, «Բաթումելեբի» և «Նեթգազետի» պարբերականների հիմնադիր Մզիա Ամագլոբելիին դատապարտել է 2 տարվա ազատազրկման՝ հասարակական կարգը պաշտպանող անձի նկատմամբ դիմադրության, սպառնալիքի կամ բռնության գործով (Քրեական օրենսգրքի 353-րդ հոդված):

Ամագլոբելին ձերբակալվել է 2025 թվականի հունվարի 12-ի գիշերը։ Առաջին անգամ նա վարչական կալանքի է ենթարկվել «Գործադուլ արա» գրությամբ պիտակ փակցնելու համար։ Նրան մոտ երկու ժամ անց ազատ են արձակել, սակայն շուտով կրկին ձերբակալել են՝ տեղի ոստիկանապետ Իրակլի Դգեբուաձեի դեմքին ապտակելու մեղադրանքով։

Կառավարամետ լրատվամիջոցները ցուցադրել էին տեսանյութից մի հատված, որտեղ երևում է, թե ինչպես է Ամագլոբելին ապտակում Դգեբուաձեին։ Տեսանյութն անձայն է, ուստի պարզ չէ, թե ինչ է ասել դրանից առաջ Բաթումիի ոստիկանապետը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի