Բաքվում նոյեմբերին տեղի կունենա Եվրոպայի ռաբբիների համաժողովը․ կքննարկվի Ադրբեջանի միացումը Աբրահամի համաձայնագրերին

Լուրեր

07.09.2026 | 19:48
«ՌԻԱ Նովոստի»-ի մոլորեցնող վերնագիրը․ ինչ է իրականում ասել Եվրահանձնաժողովի խոսնակը Հայաստանի վիզաների ազատականացման մասին
07.09.2026 | 19:32
Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի գլխավոր տնօրենի պաշտոնի համար կանցկացվի նոր մրցույթ
07.09.2026 | 19:15
Նիկոլ Փաշինյանը բացեց ՌԴ-ի ռազմաբազայի հեռացման հարցը, մի՛ ճնշեք պատժամիջոցներով, վարձավճարի հարց կբարձրացնենք․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 19:00
Աճող գյուղատնտեսություն՝ նվազող բերք․ ինչի մասին են վերջին 10 տարվա թվերը
07.09.2026 | 18:48
«Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանը հեռանում է ակումբից
07.09.2026 | 18:33
Վճռաբեկը հրապարակեց որոշումը․ Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը կրկին ուղարկվեց Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան
07.09.2026 | 17:54
Արարատ Միրզոյանն ու Լատվիայի ԱԳ նախարարը արձանագրություն են ստորագրել
07.09.2026 | 17:42
Բաքուն Սոթքի հանքավայրի ադրբեջանական հատվածում իրականացրել է առաջին հորատապայթեցման աշխատանքները
07.09.2026 | 17:24
Ուիթքոֆի և Քուշների մասնակցությամբ բանակցությունները՝ «քայլ դեպի խաղաղություն»․ Կրեմլ
07.09.2026 | 17:13
Պեսկովը հայտնել է, որ Պուտինի և Փաշինյանի հանդիպման արդյունքներով ՌԴ-ն ու Հայաստանը կուսումնասիրեն առևտրային հարցերը
07.09.2026 | 17:10
Եվրահանձնաժողովի գլխավոր խոսնակը՝ ՀՀ-ի համար վիզայի ազատականացման ժամկետի մասին
07.09.2026 | 16:58
Երևանի գերեզմանատան հարակից տարածքում «ԱԿ-47» ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերվել
07.09.2026 | 16:47
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 12-րդ հողատարածքը
07.09.2026 | 16:36
Ռեստորանային համալիրում 38-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ հրացան է հայտնաբերվել
07.09.2026 | 16:27
Հաստատվել են դասագրքերի ներդրումային գումարների չափերը
Բոլորը

Ադրբեջանի մայրաքաղաքում նոյեմբերի 4-6-ը տեղի կունենա Եվրոպայի ռաբբիների ներկայացուցչական համագումարը, որին կմասնակցեն տարբեր երկրներից ժամանած ավելի քան 500 պատվիրակներ, գրում է vesty.co.il-ը։

Նշվում է, որ Եվրոպական ռաբբիների համագումարի 70-ամյակին նվիրված միջոցառումն առաջին անգամ կանցկացվի մահմեդական երկրում: Կքննարկվի Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը՝ Ադրբեջանի հնարավոր մասնակցությամբ։

Նախատեսվում է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությունը: Բաքվում անցկացված նախորդ համագումարը չեղարկվել էր 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման պատճառով:

Օրերս Reuters գործակալությունը, վկայակոչելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Թրամփն Ադրբեջանի ու Կենտրոնական Ասիայի երկրների հետ քննարկում է Աբրահամի համաձայնագրերին նրանց միանալու հարցը։ Սակայն դրա համար ԱՄՆ-ը պայման է դնում, մասնավորապես, Ադրբեջանի առաջ՝ պահանջելով  կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ։

Լրատվամիջոցը նշել էր, որ հարցը քննարկվել է Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի՝ մարտին Բաքու կատարած այցի ժամանակ։

Հավելենք, որ Աբրահամի համաձայնագրերը երկկողմանի համաձայնություններ են արաբա-իսրայելական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ, որոնք ստորագրվել են Իսրայելի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Իսրայելի և Բահրեյնի միջև 2020 թվականի սեպտեմբերի 15-ին՝ Դոնալդ Թրամփի պաշտոնավարման առաջին ժամկետում։ Ըստ փաստաթղթի՝ երկրները հաստատում են դիվանագիտական հարաբերություններ, ճանաչում միմյանց ինքնիշխանությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի