Կարոլ Նավրոցկին ստանձնել է Լեհաստանի նախագահի պաշտոնը

Լուրեր

16.07.2026 | 18:52
Բաքվից հայտնում են, որ Ադրբեջանը սկսել է պլաստիկե շինանյութ արտահանել Հայաստան
16.07.2026 | 18:44
ՀՀ պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադրման 20-ամյակին նվիրված բացօթյա համերգ կկայանա «Կասկադում»
16.07.2026 | 18:35
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևին
16.07.2026 | 18:23
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացում քննարկվել են սահմանների կառավարման բարեփոխումները
16.07.2026 | 18:12
Փաշինյանին «վառելու» կոչ անողի գործը կես ամսում ուղարկվել է դատարան, Գարեգին Բ-ին «քարով սատկացնելու» կոչը լեզվաբաններն են ուսումնասիրում
16.07.2026 | 18:04
Արմեն Գրիգորյանը կարևորել է ԵՄ գործընկերության առաքելության դերը հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարում
16.07.2026 | 17:53
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են․ Վահագն Խաչատուրյանը՝ ԿԳՄՍ նախարարին
16.07.2026 | 17:42
Հարկ վճարողների մոտ արձանագրվել է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 224 դեպք, տուգանքի չափը՝ 88.2 մլն դրամ. ՊԵԿ
16.07.2026 | 17:34
ԱԽ քարտուղարն ընդունել է ԵՄ քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին
16.07.2026 | 17:22
Ուկրաինան և Ռուսաստանը զոհված զինծառայողների մարմիններ են փոխանակել
16.07.2026 | 17:13
Ծաղկաձորի «Լուսաբաց» ճամբարի խոհանոցը կասեցվել է ՍԱՏՄ-ի որոշմամբ
16.07.2026 | 17:02
Ուկրաինայի հեռացող ՊՆ ղեկավարը խոստովանել է ԶՈւ գլխավոր հրամանատարի հետ կոնֆլիկտի առկայությունը
16.07.2026 | 16:50
ՍԱՏՄ-ն կասեցրել է «Հասմիկ մարզական սպորտ-ճամբար»-ի խոհանոցի աշխատանքը
16.07.2026 | 16:39
Անկարան դեմ է, որ ՌԴ-Ուկրաինա հակամարտությունը տարածվի Սև ծովում․ Թուրքիայի ԱԳ նախարարը Կիևում է
16.07.2026 | 16:27
Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտի կկառուցվի. գործադիրը 57,7 մլն դրամ է հատկացրել
Բոլորը

Լեհաստանի նոր աջակողմյան պահպանողական նախագահ Կարոլ Նավրոցկին պաշտոնապես ստանձնել է  պետության ղեկավարի պաշտոնը։ Նախագահական ընտրություններում 42-ամյա Նավրոցկին, որին աջակցում էր «Իրավունք և արդարադատություն» (PiS) կուսակցությունը, երդում է տվել Ազգային ժողովում, որը բաղկացած է խորհրդարանի երկու պալատներից՝ Սեյմից և Սենատից, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Երդմնակալությունից հետո ունեցած ելույթում Նավրոցկին հայտարարել է, որ ինքը կլինի «ակտիվ նախագահ», որը կգործի վճռականորեն և հետևողականորեն։ Բազմաթիվ հարցերի շարքում նա խոստացել է պայքարել անօրինական միգրացիայի և Լեհաստանի՝ եվրոգոտի մտնելու դեմ։

«Ես կլինեմ այն քաղաքացիների ձայնը, ովքեր ցանկանում են ինքնիշխանություն և անվտանգություն»,- խոստացել է նոր նախագահը։

Անկուսակցական պատմաբան, ազգայնական, եվրոսկեպտիկ և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցը նախագահի պաշտոնում փոխարինել է Անջեյ Դուդային, որն ավարտել է պաշտոնավարման երկու ժամկետները։

Լրատվամիջոցը գրում է, որ ընտրություններում Կարոլ Նավրոցկիի հաղթանակը մեծ անհաջողություն էր վարչապետ Դոնալդ Տուսկի լիբերալ և եվրոպամետ կառավարության համար։ Ակնկալվում է, որ նա կփորձի փոխել Լեհաստանի քաղաքական կուրսը և կօգտագործի իր լիազորությունները որպես գերագույն հրամանատար, իր ձայնը միջազգային ասպարեզում և վետոյի իրավունքը՝ կառավարության ծրագրերը խոչընդոտելու համար։

Հունիսի սկզբին Կարոլ Նավրոցկին նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթել էր փոքր՝ 2 տոկոսային կետից պակաս տարբերությամբ գերազանցելով լիբերալ «Քաղաքացիական հարթակ»-ի թեկնածու, Վարշավայի քաղաքապետ Ռաֆալ Տշասկովսկուն։ Նավրոցկին ստացել էր ձայների 50,89%-ը, Տշասկովսկին՝ 49,11%-ը։

Առաջին փուլում  Տշասկովսկին ստացել էր ամենամեծ թվով ձայները՝ նույնպես փոքր տարբերությամբ (31,36%)։ Նավրոցկին՝ ընտրողների 29,54%-ի աջակցությունն էր ստացել։

Քվեարկության արդյունքների հրապարակումից հետո Տուսկը հայտարարել էր, որ խորհրդարանից կխնդրի վստահության քվե հայտնել իր կաբինետին։ Նա ընդգծել էր, որ ցանկանում է շարունակել աշխատել կառավարությունում և հույս ունի համագործակցել ընտրված նախագահի հետ։ Նոր նախագահի օրոք կաբինետի գործողությունների ծրագիրը կպահանջի եռակողմ կոալիցիայի «միասնությունն ու քաջությունը», և վստահության քվեն կլինի առաջին փորձությունը, հավելել էր քաղաքական գործիչը։

Հունիսի կեսերին Սեյմը քվեարկել էր Տուսկի կառավարության օգտին։

«Ես վստահության քվեի կարիք ունեի, քանի որ աղմուկ, խառնաշփոթ, ենթադրություններ կային այն մասին՝ արդյո՞ք կառավարությունը կդիմանա։ Դժվար է աշխատել նման պայմաններում։ Ես չէի ուզում ցույց տալ, թե որքան ուժեղ եմ, այլ պարզապես վերջ դնել ենթադրություններին։ Մենք պետք է շատ ավելին անենք՝ ընտրողների համակրանքը վերականգնելու համար»,- ասել էր  Տուսկը՝ քվեարկությունից հետո պատասխանելով լրագրողների հարցերին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի