Ռոստովում ԱԹՍ-ների հարձակման հետևանքով վնասվել է էլեկտրահաղորդման գիծը, բազմաթիվ բնակարաններ մարդիկ մնացել են առանց էլեկտրաէներգիայի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Ռուսաստանի Ռոստովի մարզն օգոստոսի լույս 6-ի գիշերն անօդաչու թռչող սարքերի հարձակման է ենթարկվել։ ՌԴ Պաշտպանության նախարարության տվյալներով՝ տարածաշրջանի վրա խոցվել է 16 անօդաչու թռչող սարք, գրում է Current time-ը։

Նահանգապետի պաշտոնակատար Յուրի Սլյուսարը հայտնել է, որ Տացինսկայա բնակելի շենքի մոտ խոտ է բռնկվել, շենքի երեք ընտանիք տարհանվել է, ոչ ոք չի տուժել։ Astra-ն գրում է, որ հրդեհը տեղի է ունեցել երկաթուղային կայարանի տարածքում։ Տեղի բնակիչների խոսքով՝ այնտեղ բեռնատար ցիստեռններ կան։

Ռոստովի մարզի Ռոդիոնովո-Նեսվետայսկի շրջանի Զոլոտարևկա բնակավայրում վնասվել է էլեկտրահաղորդման գիծը, որի հետևանքով 87 տան գրեթե 200 բնակիչ մնացել է առանց էլեկտրաէներգիայի: Շրջանի մի քանի բնակավայրեր միացվել են պահեստային էլեկտրամատակարարման: Էլեկտրամատակարարման ընդհատումների պատճառով խափանվել է «Տալովայա Բալկա» ջրառի աշխատանքը, գրել է Սլյուսարը:

Կամենսկի շրջանում անօդաչու թռչող սարք է ընկել ճանապարհին՝ Պոգորելովի բնակավայրի մոտ գտնվող ավտոբուսի կանգառի մոտ։ Պայթուցիկ սարքը վնասազերծելու համար կանչվել է սակրավորների խումբ։ Երեք երթուղիներով հասարակական տրանսպորտի գործունեությունը դադարեցվել է։

Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է, որ ևս 16 անօդաչու թռչող սարք է խոցվել Բրյանսկի մարզում, 12-ը՝ բռնակցված Ղրիմում, 4-ը՝ Վորոնեժի մարզում և 3-ը՝ Օրյոլի։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի