Ալիևը ռևանշիզմի դեմ պայքարի կետ է պայմանագրում ներառել դիվանագիտական բառապաշարով, նախագծում տեսել եմ․ Քրիստինե Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.11.2026 | 23:40
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիան» պարտվեց «Զալցբուրգին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 23:25
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 150 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 179 քաղաքացու
26.11.2026 | 23:09
Ուկրաինայի քաղաքացին ինքնահրկիզվել է Վարշավայում՝ նախագահական պալատի դիմաց
26.11.2026 | 22:50
SpaceX-ը տիեզերքում ԱԲ-ի համար տվյալների մշակման կենտրոններ ստեղծելու թույլտվություն է ստացել
26.11.2026 | 22:21
Թուրքիայի ՊՆ ղեկավարը մեկնում է ԱՄՆ՝ նոր Կոնգրեսի ձևավորման նախաշեմին С-400-ների և F-35-ի հարցն առաջ մղելու համար
26.11.2026 | 21:53
Երևանի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությանը կմասնակցեն միջազգային ինֆլուենսերներ
26.11.2026 | 21:24
Իրանը կարող է դառնալ «ԱՊՀ+» կարգավիճակ ստացած առաջին երկիրը
26.11.2026 | 21:13
«Անպատկառ միջամտություն է երկրի ներքին գործերին»․ Զախարովան՝ ՀՀ Սահմանադրության հետ կապված Գերմանիայի ԱԳ նախարարի հայտարարության մասին
26.11.2026 | 21:00
Նիկոլ Փաշինյանը հեռանում է, հարգելի՛ ընդդիմադիրներ, տվեք ձայները՝ գնանք հանրաքվեի, այլևս չի առաջադրվի․ Լիլիթ Մինասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 20:45
Խարբերդի մանկատանը 2 սան է մահացել․ ինչու է ապրիլին տեղի ունեցածի մասին հայտնի դառնում հիմա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 20:40
Սկզբունքային կարևոր է, որ չանտեսվեն մեր շահերը․ Զախարովան՝ TRIPP-ի մեկնարկի մասին
26.11.2026 | 20:34
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Զալցբուրգի» դեմ խաղում
26.11.2026 | 20:24
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են Սահմանապահ ծառայության վերափոխմանն առնչվող հարցեր
26.11.2026 | 20:13
Հյուսիսային Կորեայի առաջնորդը ստուգել է միջուկային օբյեկտները և խոստացել ավելի շատ միջուկային զենք ստեղծել
26.11.2026 | 20:00
Փաշինյանը 10 ձայն ունի ԱԺ ոչ իշխանական հատվածում, որ կքվեարկեն հանրաքվեին, բայց նա արտահերթ ընտրության կգնա. Դավիթ Շահնազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ես կարծում եմ, որ չհաստատելով կամ չհերքելով հաստատում են․ եթե նման բան չլիներ` բոլորը կհերքեին»,- Factor TV-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնում ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն՝ անդրադառնալով ԱՄՆ-ում Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպման մասին տեղեկություններին։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը մտահոգիչ է համարում ոչ թե Փաշինյան-Ալիև հանդիպման փաստը, այլ՝ բովանդակությունը։ Ըստ նրա՝ խնդրահարույց է, որ խաղաղության ստորագրվելիք փաստաղթղթից դուրս են մնացել գերիների ազատ արձակման, սահմանների հստակեցման և ճանապարհների ապաշրջափակման հարցերը։
«Հայկական կողմը չի կարողացել գործընթացի շրջանակներում առաջ տանել հայկական շահը, փոխարենը դա արել է Ադրբեջանը։ Հայտարարել են, որ գործընթացն ավարտված է, ու հիմա վեճ է գնում, թե որ երկրում դա կկապիտալիզացվի, որպեսզի այդ երկիրը ստանա խաղաղության հաստատման դափնիները»,-ասում է նա։
Ավելին՝ ընդդիմադիր պատգամավորը կարծում է, որ խաղաղության պայմանագրի նախագիծը, որի շուրջ կողմերը համաձայնության են եկել, պարունակում է Ալիևի պահանջները։
«Ալիևը ռևանշիզմի դեմ պայքարի կետ է պայմանագրի մեջ ներառել՝ դիվանագիտական բառապաշարով, նախագծում տեսել եմ»,-պնդում է նա։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Նարեկ Կիրակոսյան