Վյաչեսլավ Վոլոդինը  «հարամել» է Արա Բաբլոյանի առաջին պաշտոնական այցը ՌԴ. «Հրապարակ»

Լուրեր

12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
Բոլորը

«Հրապարակ» թերթը գրում է.

«ՌԴ պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը երեկ «հարամել» է ԱԺ խոսնակի պաշտոնում Արա Բաբլոյանի առաջին պաշտոնական այցը ռազմավարական դաշնակից երկիր:

Պետդումայի խոսնա­կը, ի պատասխան Բաբլոյանի՝ Ռուսաստանում ազգային վարորդական իրա­վունքներով աշխատելու արգելքի մասին հարցին, առաջարկել է Հայաստանի իշ­խանություններին պաշտոնական կարգավիճակ տրամադրել ռուսերեն լեզվին, որպեսզի Ռուսաստանի տարածքում հնարավոր լինի ճանաչել հայկական վա­րորդական իրավունքները:

«Երբ մենք քննարկել ենք այդ հարցը, մենք ընդգծել ենք, որ այդ նորմը գործում է միայն այն երկրների նկատմամբ, որտեղ դա (ռուսե­րեն լեզվի պաշտոնական կարգավիճակը) ամրագրված է Սահմանադրությունում, ամրագրված է օրենսդրությունում»,- ասել է Վոլոդինը՝ խորհուրդ տալով. «Ես կա­րող եմ միայն մի բան ասել՝ ամրագրեք այն (ռուսերենը) որպես պաշտոնական լե­զու, և այդ ժամանակ օրենքն ավտոմատ կընդգրկի նաև Հայաստանի Հանրապե­տությունը»:

Ի տարբերություն իր նախոր­դի՝ Գալուստ Սահակյանի, Արա Բաբլոյանը գործընկերոջ հետ շփվել է ռուսերենով, մինչդեռ Գրիգորիչը, տարիներ առաջ, երբ ռուսաստանյան էմիսարները կրկին շոշափում էին ռուսերենը Հայաստանում երկրորդ պետական լեզու հռչակելու թեզը, պաշտոնական այցերի ժամանակ հաղորդակցվում էր հայերենով՝ ընդգծե­լով հարգանքը սեփական լեզվի նկատ­մամբ:

Դեռ լավ է, որ Բաբլոյանն ու նրան ուղեկցող խորհրդարանական պատվի­րակության մյուս անդամները տեղում հա­կադարձել են ռուս գործընկերոջը՝ ասե­լով, թե նման հարց չկա ու չի կարող լինել մեր օրակարգում, սակայն վարորդների հարցը լուծում չի ստացել: Որոշել են հա­մատեղ աշխատանքային խումբ ձևավորել և քննարկումների արդյունքում գտ­նել լուծումներ: Սակայն ՌԴ պետդուման երկու նիստից հետո արձակուրդ է գնում, և քիչ հավանական է, որ մինչև աշուն կանդրադառնա այս հարցին»,-գրում է թերթը:

                                                                                                          

Առավել մանրամասն՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: