Մոլդովական դատարանը Գագաուզիայի ղեկավար Եվգենիա Գուցուլին 7 տարվա ազատազրկման է դատապարտել

Լուրեր

06.11.2026 | 16:55
ՔՊ-ից միջամտություն չի եղել. Աղաջանյանը` Վարդանյանի ՍԴ նախագահ ընտրվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:51
«Բաքու այցի դեպքում իմ հնարավոր ձերբակալության մասին հրապարակումներ են եղել»․ Զոնաբենդը՝ հայ գերիներին այցելելու խոչընդոտների մասին
06.11.2026 | 16:47
Պապոյանն աշխարհից երկու անգամ կտրված է. Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:38
ԵՏՄ զեկույցը ՀՀ-ում է գրվել, հղումներ կան, որ ընդդիմադիր թերթերի կայք են տանում. Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:36
Ծանրամարտի ԱԱ. Գարիկ Կարապետյանը զրո ստացավ
06.11.2026 | 16:29
Թուրքիայի խորհրդարանը հաստատել է Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական համաձայնագիրը
06.11.2026 | 16:18
Անհիմն կերպով ՌԴ-ն սահմանափակել է ՀՀ ապրանքների մուտքը. Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:14
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
06.11.2026 | 16:07
Արգենտինայի հավաքականը 10 համար չի ունենա առաջիկա խաղերում
06.11.2026 | 15:51
Բենիամին Նեթանյահու, թե՞ Գադի Այզենկոտ․ Իսրայելի նախագահ Հերցոգը կիրակի օրը կհայտարարի, թե ում է հանձնարարում կառավարություն ձևավորել
06.11.2026 | 15:36
Բանկի փլուզում, միլիոնավոր սառեցված հաշիվներ և զանգվածային բողոքներ․ Պարագվայի նախագահը հրաժարական է տվել
06.11.2026 | 15:23
Ռոնալդուն չի ցանկանում հրաժեշտի հանդիպում անցկացնել Պորտուգալիայի հավաքականում. աղբյուր
06.11.2026 | 15:14
Էդգար Շաթիրյանը հրաժարվել է ՍԴ փոխնախագահի պաշտոնից
06.11.2026 | 15:10
Վլադիրմիր Վարդանյանը՝ ՍԴ դատավոր // ՌՈ-ն կարող է վերահսկել հեռախոսային հաղորդակցությունը․ ԼՈՒՐԵՐ
06.11.2026 | 15:03
Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ ՈԻՂԻՂ
Բոլորը

Քիշնևի դատարանը Գագաուզիայի ինքնավար մարզի (Բաշկան) ղեկավար Եվգենիա Գուցուլին դատապարտել է 7 տարի ժամկետով ազատազրկման կիսափակ տիպի բանտում՝ քաղաքական կուսակցության անօրինական ֆինանսավորման գործով։ Այս մասին հաղորդում է տեղական NewsMaker-ը, գրում է Meduza-ն։

Նույն գործով Մոլդովայում արգելված ռուսամետ «Շոր» կուսակցության նախկին քարտուղար Սվետլանա Պոպանը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման։

Մեղադրանքի համաձայն՝ 2019-2022 թվականներին, երբ Գուցուլն աշխատել է որպես «Շոր» կուսակցության քարտուղար, Ռուսաստանից համակարգված կերպով Մոլդովա է ներմուծել գումար, որն այնուհետև օգտագործվել է կուսակցության կողմից։

Գագաուզիայի ինքնավարության ղեկավարը նաև մեղադրվում է որոշ կուսակցական գրասենյակների աշխատանքը համակարգելու և «Շորի» գործունեությունը ֆինանսավորելու համար «կազմակերպված հանցավոր խմբից դիտավորյալ գումար ստանալու» մեջ՝ ավելի քան 42,5 միլիոն լեյ (մոտ 2,5 միլիոն դոլար): Գուցուլն իրեն մեղավոր չի ճանաչում։

Մարտին Գուցուլը ձերբակալվել էր, ապա կալանավորվել, սակայն արդեն ապրիլին դատարանը նրա խափանման միջոցը փոխել էր տնային կալանքի։ Դատավճռի հրապարակումից հետո Գագաուզիայի ինքնավարության ղեկավարը կալանավորվել է  դատարանում։

Մեղադրող կողմը Գուցուլի համար պահանջել է 9 տարվա ազատազրկում: Դատավճռի հրապարակումից առաջ նա հայտարարել է, որ ակնկալում է արդարացում: Գուցուլի կողմնակիցները հավաքվել են դատարանի շենքի դիմաց հանրահավաքի:

Մոլդովայի և ԵՄ իշխանությունները Եվգենիա Գուցուլին մեղադրել են Ռուսաստանի հետ կապեր ունենալու մեջ: Մարտին նրա կալանավորումից հետո Գուցուլը խնդրել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ճնշում գործադրել Մոլդովայի վրա՝ իրեն ազատ արձակելու համար:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի