Ռուսների համար Մոլդովայում հայտնվելն ավելի դժվար է, քան Հայաստանում․ դա սահմանափակում է ազդեցության հնարավորությունները․ Վլադիմիր Սոլովյով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
25.08.2026 | 20:00
«Թուրքական ռազմաբազա Գյումրիո՞ւմ»․ կեղծ տեսանյութի տարածման հետքերով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 19:59
Պայմանագրային զինծառայող է մահացել, ըստ ՊՆ-ի՝ դեպքը տեղի է ունեցել ոչ զորամասում
25.08.2026 | 19:44
Ադրբեջանը կուլիսներում աշխատում է Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը մեղմելու ուղղությամբ․ իսրայելական աղբյուրներ
25.08.2026 | 19:34
Աննա Գրիգորյանը պատասխանեց Փաշինյանի հայտարարություններին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 19:18
Հազար հատ քյաբաբ քիչ բաժանեիք, մենք 55+ էլ կունենայինք․ Հարությունյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 19:05
Առաջարկեցի այսօր նիստը ես նախագահեմ, դրական պատասխան չստացա. Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 18:51
Թրամփը հայտարարել է, որ Իրանը բախվում է «էպիկական մասշտաբների մարդասիրական ճգնաժամի»
25.08.2026 | 18:42
Մտածում եք, որ հանցագործ թիմակից կարող ենք ունենալ ու թիմով պաշտպանե՞նք․ Հասմիկ Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 18:28
Լայպցիգի օդանավակայանի մոտակա դաշտում ևս մեկ ԱԹՍ է հայտնաբերվել․ Մերցը մեկնաբանել է միջադեպը
25.08.2026 | 18:19
Իդրամի և IDBank-ի աջակցությամբ կայացավ «ՎՄՀ Վանաձորի կիսամարաթոն 2026»-ը
25.08.2026 | 18:10
Սերժ Սարգսյանը Հակակոռուպցիոն կոմիտե է կանչվել // ԵՄ-ն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը․ ԼՈՒՐԵՐ
25.08.2026 | 18:02
Մաքս Ֆերստապենը դարձել Ֆորմուլա-1-ի ամենաբարձր վարձատրվող արշավորդը
25.08.2026 | 17:57
Գյումրիում մեքենա է պայթել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 17:53
Ուկրաինան Patriot-ների համար սահմանափակ թվով հրթիռներ է ստացել․ Զելենսկի
Բոլորը

Սեպտեմբերի 28-ին նախանշված խորհրդարանական ընտրություննները Մոլդովայում նախագահական ընտրություններից ավելի կարևոր են, Factor TV-ի հետ զրույցում հայտարարում է ТЕМА յութուբյան ալիքի հեղինակ, լրագրող Վլադիմիր Սոլովյովը (Մոլդովա)։

Ըստ նրա՝ Մոլդովան մինչև հիմա մոխրագույն գոտում է՝ ԵՄ-ի և ՌԴ-ի միջև, որոնք պայքարում են երկրի վրա ազդեցության համար, և դա արտահայտվում է նաև նախընտրական գործընթացում։ Երկրի իշխանություններն ու նախագահ Մայա Սանդուի իշխող կուսակցությունը մենաշնորհայնացրել են եվրաինտեգրման օրակարգն ու հաջողության հասել այդ հարցում, սակայն Սանդուի նախագահության շրջանը նաև համընկավ Մոլդովայի պատմության մեծ աննախադեպ ճգնաժամերի հետ՝ սկսած Քովիդ-19-ից մինչև էներգակիրների գների աճ և 2022 թվականին ուկրաինացի փախստականների հոսքը, հավելում է Սոլովյովը։

Անդրադառնալով եվրաինտեգրման հարցով հանրաքվեին, որն անցկացվեց 2024 թվականին նախագահական ընտրությունների հետ միաժամանակ, լրագրողը նշում է, որ իշխանությունների ցանկությունը՝ այս թեման օգտագործել սեփական վարկանիշը բարձրացնելու համար, բացասաբար ազդեց քվեարկության արդյունքների վրա (50,35%՝ կողմ, 49,65%՝ դեմ)։

Ընդ որում, սոցհարցումների համաձայն՝ Մոլդովայի բնակչության շուրջ 60%-ը կողմ է եվրաինտեգրմանը, և դրա հետ ստիպված են հաշվի նստել անգամ ռուսամետ ուժերը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Սամվել Մելիքսեթյան